Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 44 / 190
ԴՐԴԶ
«ցնդաբանություն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *dher-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրդջիւն,
դրդջումն
ԴՐՆԳԵԼ
(*դրինդ-)
«դոփել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«բնաձայնական արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *dhren-)
ածանցյալ ձեւով
Բնաձայնական կազմություն, որ, թերեւս, կապված է հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ (*dhren- ածանցյալ ձեւով):
ԴՐՈՇՄ
-ի, -աց (°)
«հետք, նշան, կնիք, խարան, օծում»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոշմել,
դրոշմիչ,
դրոշմաբար,
դրոշմատրութիւն,
անդրոշմ,
խաչադրոշմ,
ձուլադրոշմ,
նկարադրոշմ,
նշանադրոշմ,
դրոշմաթուղթ,
դրոշմանիշ,
նամականիշ
ԴՐՈՒԱՐ
«խոյ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Աճառեանը (ՀԱԲ 1, 695) համեմատում է անդրուար բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
Տե՛ս նաեւ
ԴՐՈՒԺ
II
«վնասակար մի ոգի, մի տեսակ դեւ»
(բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. druǰ
«խաբեբա, դեւ»
(նախորդ դրուժ արմատի հետ կապուած)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
ԴՐՈՒՆԳԱՐ
«մի զօրամասի պետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δρονγγάριος < լատ. drungarius
ԴՔՆԵԼ
«ի գլուխ դնել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի դնդել «ի գլուխ ելանել» բառի հետ (ԲՀ):
Տե՛ս նաեւ
ԵԶ
(-ոյ)
«մեկ, միակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem-
«մեկ, միասին»
(անմիջական նախաձեւ՝ *sem-gh-)
°
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) չի ընդունում, բայց առաջարկում է նույնպես կասկածելի մի ստուգաբանություն՝ արեւելակովկասյան փոխառություն: հմմտ. աբխ., աբազ. zə, za, կաբ., ուբիխ. zzə:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ΐγγια «մեկ» ((Հես.))
լատ.
singuli «առանձիններ»
Մատենագիտություն
Pok. IEW 902
ԵԶՐ
(-եր)
(այլեւ, հարմարեցմամբ՝ եզերտ)
«եզր, սահման, ափ, վերջ, ավարտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eg'h-
«եզր, սահման»
(անմիջական նախաձեւ՝ *eg'her(o)-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզ(ե)րիլ,
եզրակացութիւն,
գետեզր,
ծովեզր,
ծովեզրեայ,
անեզր,
տի-եզերք,
տիեզերախաւս,
տիեզերական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
éžeras «լիճ»
լատվ.
ezers
հ. սլ.
ezero
ռուս.
озеро
փռյուգ.
Ezara «լիճ» (տեղանուն)
լիտվ.
eže «սահման, սահմանագիծ»
լատվ.
eža «սահման, սահմանագիծ»
Մատենագիտություն
H. IF Anz. 47;
Աճ. ՀԱԲ 6;
Ջհ. СГАЯ 105
ԵԶՐԵՆԻ
«դափնի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ եբր. ezrah
(հավանաբար)
թերեւս բաղարկված հայ. եզր բառի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։