Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄՈՒՍԱՖԻ
«մի հարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերեն
ՄՈՒՏ
(-ի, -ից, ուշ՝ -ոյ)
«մտնելը, մուտք, եկամուտ, արեւմուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mōd-
«հանդիպել, մօտենալ»
արմատից։ հնարաւոր է բաղարկում *meug- *mug- (> մոյծ, մուծ-) արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոտուտել,
մտնել,
մտել,
ընդմտանել,
դարանամուտ,
արեւմուտք,
արեւմտեայ,
հմուտ,
խելամուտ,
միջամուտ,
հետամուտ,
ելմուտ,
ծակումուտ,
կանխամուտ,
նորամուտ,
եկամուտ,
եկամտային,
անեկամտաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մատնիչ
հայ.
մատ
Տե՛ս նաեւ
ՅԱԶԵԼ
«զոհել, զոհաբերել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *yaz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յազածոյ,
յազումն,
անյազ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yazaiti
«զոհել, ձոներ»
մ. պ.
yaz-
«պաշտել, զոհել»
Մատենագիտություն
H. AG 197;
Աճ. ՀԱԲ 376-377
ՅԵԼՄՈՓ
(ելմոմ, յելմոնի, այլեւ՝ մոմդան, մոմտան)
«լապտեր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ելմոմ տարբերակը ունի մոմ բաղադրիչը, որ կա նաեւ մոմդան, մոմտան ձեռագրական տարբերակներում:
ՅՂԻ
«հղի, հղիության մեջ գտնվող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel-
«թափել, լցնել / լի»
(անմիջական նախաձեւ՝ *plē-)
հ.-ե. արմատ՝ *po-lo-
«փոքր»
(անմիջական նախաձեւ՝ *pou-)
երկու հնարավոր ստուգաբանությամբ. 1. h.-ե. *pel- «թափել, լցնել», *plē- «լի»։ ... 2. h.-ե. *po-lo-, *pou- «փոքր» ձեւից: Եթե ճիշտ է յղփանալ-ի ստուգաբանությունը, ապա ավելի հավանական է առաջին տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յղութիւն,
յղանալ,
յղենալ,
յղեկիր,
յղացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
լի
հուն.
πώλος
«մտրուկ, քուռակ, աղջիկ»
գոթ.
fula
հ. իսլ.
foli
«մտրուկ, քուռակ»
ուլ
—
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 400-401;
Pok. IEW 840-841
Տե՛ս նաեւ
ՅՈՅԳ
«վեգ»
Ստուգաբանություն (անստույգ)
վեգ բառի տարբերակային մի ձեւ:
ՅՈՐՁՈՐՁ
«անուն, կոչում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«հանդիսավոր ասել, խոսել»
հ.-ե. արմատ՝ *uor-dho-
«խոսք»
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որի հետ կապ ունի նաեւ երդումն բառը, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորջորջել,
յորջորջանք,
յորջորջումն
ՅՈՒՌԹ
««բերրի, արգավանդ» (ԲՀ՝ ուրթ «լցված»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-
«բարձրանալ»
պատկանում է հնդեւրոպական ծագման այն բառերի խմբին, որ ծագում են *er- «բարձրանալ» արմատից՝ յորդ, յորձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ուռթանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուռչ-իլ
հայ.
ուռճ-անալ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։