Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 487 բառահոդված (էջ 44/49)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԻ «հպարտ» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
կապ ունի ուռ «ուռչելը» արմատի հետ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԿԱՆ (բ. վարկան) «ուռկան»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, կցել, կախել» (անմիջական նախաձեւ՝ *ur-) ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում
կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեւրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում (վարկան ձեւը իրանական ծագո՞ւմ ունի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռկանել, ուռկանարկ, ուռկանաւոր, ուռկանաւորել
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐԴ (որդ), ուշ՝ -ի, -ից «պարտեզ ջրելու առու, ջրանցք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա յորդ բառի հետ (*ordh-> ուրդ):
Էջ 754, սյունակ 1 Էջ 754
ՈՒՐՄԵՍԱՅ (ԲՀ՝ «դատապարտեալք») «դատապարտվածներ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՅԻԶԱՅ «թաթարական պատվանշան, հրովարտակ, ոսկյա տախտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pāyiza
բուն աղբյուրը՝ իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 758, սյունակ 1 Էջ 758
ՓԱՌ II «զգեստ, շապիկ, փառ, նրբաթաղանթ, ձվի միջի մաշկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտական
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ ենթադրվում է ուրարտական ծագում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 482
Էջ 761, սյունակ 1 Էջ 761
ՓԱՐՏ «կենտ, կրճատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. fard
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 491
Էջ 761, սյունակ 1 Էջ 761
ՓԱՐՏԱՅ «վարագույր, առագաստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. parda
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 491
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՌԵԿ «ճեղք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sphēr- «ճեղքել, բացել, կիսել» (անմիջական նախաձեւ՝ *sphēr-g-)
արմատից. հմմտ. հուն. σπαράσσω «պատռել», հ. իսլ. spiorr «շորի պատռած կտոր», լիտվ. spragėti «պայթել»։ Ըստ Աճառյանի (ՀԱԲ 4, 496), -եկ-ը կարող է լինել վերջածանց կամ *-g աճականի արտացոլումը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեռեկել, փեռեկումն, փեռեկտել, պեռեբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπαράσσω
«պատռել»
հ. իսլ.
spiorr
«շորի պատռած կտոր»
լիտվ.
spragėti
«պայթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՏՍ (ի փետս արկանել արտահայտության մեջ) («՞»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։