Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 44 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԻՆՈՍ «համաստեղություն Այծեղջյուրի մոտ» (աստղաբաշխական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. Άντίνος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԻՔՐԻՍՏՈՍ «սուտ Քրիստոս, նեռ» (կրոնական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. αντίχριστος
Մատենագիտություն
H. AG 340; Աճ. ՀԱԲ 212
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏՈՒԶ (andez) «մի բույս՝ կղմուխ, բարձր ախիճանակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ թրք. anduz
Մատենագիտություն
H. AG 262; Աճ. ՀԱԲ 212
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՏՌՈՆ «քարայր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἄντρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՑ (-ի, -ից) «անցում, ճանապարհ, ուղի, անցք, դիպված, նեղություն, վիժվածք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ant- «առաջ» (անմիջական նախաձեւ՝ *ant-s)
Հմմտ. հուն. ἀντομαι «հանդիպել, դիմել» (Pok. IEW 1, 49) կամ *snt-s-, *sent- «ընթանալ, գնալ»։ Հմմտ. հայ. ընթանալ (Ջահ. ՀԼՊ 147)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անցանել, անցունակ, անցարան, անցիկ, անցութիւն, անցնող, անցուորիկ, հարեւանցի, երջանցուկ, թափանցանց, լուսանցոյց, վաղանցուկ, անանց, զանցուցանել, ուխտազանցութիւն, գերազանց, առանց, առանցանել, առանցք, զառանցել, պատուիրազանցութիւն, յանցանել, յանցաւոր, յանցանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀντομαι «հանդիպել, դիմել»
հայ. ընթանալ
Մատենագիտություն
Pok. IEW 49; Ջահ. ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՑԻՌԱՍԱՆ «փղակազմ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ ցիր բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՓԵՂԹ (-ի, -ից) «արջառաջի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el- «ճեղքել, հանել»
թերեւս հայկական կազմություն է՝ ան- ոչ ժխտական նախածանցով եւ *փեղթ «կտրված (կաշվի) շերտ» բառով, որ կարող էր գալ *(s)p(h)el- «ճեղքել, հանել» արմատից։
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՓԻՌ(Ն) (ամփիռն, ափիռն) «խորհրդանշան, հաղթանշան»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՔԱՅ «նվազ» (ԲՀ)
Ստուգաբանություն
Աղքատ կամ անքատ բառի աղավաղումը։
Տե՛ս նաեւ
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՔԱՏ «կարոտ, աղքատ, նվաստ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank- «հարկադրանք, անհրաժեշտություն» -ատ ածանցով
արմատից՝ -ատ ածանցով (հմմտ. աղքատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքատանալ, անքատիլ, անքատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀνάγκη «անհրաժեշտություն, հարկադրանք, տառապանք, կարիք, պահանջ»
կիմր. angen «կարիք, անհրաժեշտություն»
կոռն. anken «կարիք, անհրաժեշտություն»
Տե՛ս նաեւ