Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱԽ
(բախ - (ուշ` բաղխ- «հարված»))
«ընդհարում»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhu(m)bh-
բնաձայնական կազմություն
Բնաձայնա-նկարագրական արմատ` մասամբ կրկնավոր. թերեւս զուգահեռ հնդեւրոպական *bhu(m)bh-ով բնաձայնական կազմություններին.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախել,
բախած,
բախյուն,
սրտաբախ,
դիաբախ,
մտաբախ,
բախբախումն,
բաբախել,
բաբախյուն,
բաբախումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βαβας «շաղակրատ, շատախոս»
հուն.
βαββατης «պարող»
ԲԱԽՏ
I
(-ի, -ից)
(բաղդ, բաստ)
«պատահմունք, պատահար, հաջողություն, ճակատագիր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ավ. baxta
Փոխառության աղբյուր՝ մ. պ. baxt
Փոխառության աղբյուր՝ պ. baxt
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախտաբաշխ,
բախտանոց,
բախտաւոր,
բարեբախտ,
չարաբախտ,
վատաբախտ,
լիաբախտիկ,
ծննդաբախտ,
երկնաբախտիկ,
անբախտ,
բաստայեղծ,
բարեբաստ,
բարեբաստիկ,
չարաբաստ,
վատաբաստ
Նոր՝
բախտախնդիր, բախտախնդրութիւն, բախտագուշակ, բախտակից, ապարախտ, դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, տարաբախտ, տարաբախտաբար
բախտախնդիր, բախտախնդրութիւն, բախտագուշակ, բախտակից, ապարախտ, դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, տարաբախտ, տարաբախտաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
ԲԱԽՏ
II
(իգն. -երք)
(բաղտերք)
«թակարդի կապ, թակարդ, որոգայթ»
Անստույգ
Կապ ունի՞ բախտ «պատահմունք, ճակատագիր» բառի հետ:
ԲԱԾԻՆ
(բածին)
«մի տեսակ աղած ձուկ»
Ծագումն անհայտ է
ԲԱԿ
(-ի, -աց)
«տան բակ, գավիթ, փարախ, արեգակի կամ լուսնի ծիր, արեւագունդ, միջաստղային տարածություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ վրաց. baki
(սակայն պարզ չէ սրա հարաբերությունը վրաց. baga, ճան. boga բառերի հետ)
«փարախ»
սակայն պարզ չէ սրա հարաբերութիւնը վրաց. baga «մսուր», ճան. boga «փարախ» բառերի հետ, որոնք պատկանում են վրացականյան *baga արմատին: Քիչ հաւանական է բառի հնդեւրոպական ծագումը (*bhag- «բաժին հանել» եւ *bhe(n)g- (> հայ. բեկ-անել) արմատները իմաստով հեռու են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բակաձեւ,
բականել,
բակարգել,
ներբակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
baga «մսուր»
ճան.
boga «փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
ԲԱԿԵՐՏ
«մտրուկ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲԱԿՏԵՐ
«մատակ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲԱԿՏԵՐԵԼ
«՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԲԱՀԼԻԿ
«ձեռնագրահ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *bahlīk
Փոխառության աղբյուր՝ պ. bahla
իրանական աղբյուրից՝ *bahlīk:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
bahla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀՈՒԿ
«գեղեցիկ»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։