Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 437 / 919
Կ(Ո)ՃՈՒԽՈՒՐ
(կծոխուր)
«կծոխուր, ծորենի»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. kocaxuri
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԿՈՃՈՃ
(բրբ. նաեւ կոծիծ)
«մի փուշ՝ կոստուկ»
Անստույգ
Կրկնավոր կոճ- արմատից, որ կապված է կոճիկ բառի կոճ- արմատի հետ. կոստուկի անվան եւ կոծիծ «կպցնող նյութ» բառերի կապի համար հմմտ. ն. գ. klette «կոստուկ» եւ գ. *kleip «կպցնել, սոսնձել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klette «կոստուկ»
գ.
*kleip «կպցնել, սոսնձել»
ԿՈԿ
«կոկ, ողորկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
(անմիջական նախաձեւ՝ *gōg-)
*-o ձայնավորումով
կապ ունի հնդեւրոպական *gag-, *gōg- «կլոր բան, գունդ» արմատի հետ՝ *-o ձայնավորումով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկել,
կոկութիւն,
կոկան,
կոկնուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
kok «փոքր, կլոր հաց»
շվեդ.
kok «փոքր, կլոր հաց»
լիտվ.
gúogė «գլուխ, գագաթ»
ԿՈԿԱՆ
I
«մի տեսակ սալոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kūkam
Աղբյուր՝ պ. gūgam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԿՈԿՈԶ
«մեծամիտ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն՝ *կոզ- արմատից, որ առանձին չի ավանդվել, եւ որի ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկոզարան,
կոկոզաբանել,
կոկոզավիզ,
կոկոզանք,
կոկոզումն,
կոկոզիլ,
կոկոզանալ,
կոկոզնալ
ԿՈԿՈՄԵՂՈՆ
(կոկեմեղոն)
«սալորի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κοκκύμηλον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ԿՈԿՈՆ
(-ի, -ից, -աց, -ոյ)
(կոկնոմ, կոճգոմ)
«բողբոջ, ծաղկակոճճակ, ուռած (աչք)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել, սեղմած, գնդված բան»
կրկնավոր կազմություն
Թերեւս կրկնավոր կազմություն՝ հնդեւրոպական *gen- «սեղմել, սեղմած, գնդված բան» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ.
knagg «հանգույց, ելունդ»
ԿՈԿՈՌ
«նունուֆար, հարսնամատ դեղին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-s-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-s-)
*gor-s- > կոռ
Թերեւս կրկնավոր կազմություն՝ կոռ- արմատից, որ կարող է գալ հ.-ե. *ger-s- «պտտել, ոլորել» արմատից (*gor-s- > կոռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկոռճիկ,
կոկոռոշ,
բոթոռոշ,
կոկոռօշ,
սթոռճօշ,
կոկոռշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կծկվել, ոլորվել»
ԿՈԿՈՎ
I
(-անք)
(բրբ. կոկլվին)
«ամորձի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gou-)
*-g- աճականով ձեւերը (*gu-g-)
Կրկնավոր կազմություն՝ հնդեւրոպական *gou-ից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից: հմմտ. *-g- աճականով ձեւերը (*gu-g-)՝ մ. վ. գերմ. kugel(e), գերմ. kugel «գնդակ», նորվ. kjuka «գունձ», լիտվ. gùgà «կոճակ, սապատ, բլուր», ռուս. гугля «ուռուցք, ելունդ, խույլ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. վ. գերմ.
kugel(e)
գերմ.
kugel «գնդակ»
նորվ.
kjuka «գունձ»
լիտվ.
gùgà «կոճակ, սապատ, բլուր»
ռուս.
гугля «ուռուցք, ելունդ, խույլ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։