Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4539 բառահոդված (էջ 436/454)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՒ «մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau- «զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել, քաւութիւն, քաւչապետ, մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՓՈՒՐ (կափուր) «կծու հոտով բյուրեղային մի նյութ (մալայական, ինդոնեզիական եւ ճապոնական ինչ-որ ծառից ստացվող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՔ I «կղկղանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kakka- «բոբո-վարաթ»
բոբո-վարաթից, որ տարածված է նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում։
Տե՛ս նաեւ
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՔՈՒՄ «կնքում, կուզ, կզաքիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qāqum
փոխատու լեզու՝ պրս. qāqum
փոխատու լեզու՝ թրք. qāqum
Մատենագիտություն
H. AG 278; Աճ. ՀԱԲ 568
Տե՛ս նաեւ
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՂԻԿՈՆ «գլանի պարուրաձեւ գիծ, ականջի արտաքին շրջանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն ἑλικών
Աղավաղված փոխառություն հունարենից՝ ἑλικών։ - Աճ. ՀԱԲ 4, 569 (անբացատրելի է մնում նախաձայն ք-ի հարցը)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՆԻ «կնոջ քույրը, քենի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *svo- «իր, յուր» (անմիջական նախաձեւ՝ *svenyo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քենակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sváine
«քենի»
հ. վ. գ.
geswīo
«աներորդի»
Մատենագիտություն
H. AG 503; Աճ. ՀԱԲ 569
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՐ «քերվածք, գրվածք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sqer- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *qer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերել, քերիչ, քերանք, քերական, սրբաքերել, շարաքերեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
krnáti
«սպանել, ոչնչացնել»
հուն.
κείρω
«կտրել, խուզել»
հ. սլ.
skora
«մորթ, կաշի»
հ. սլ.
kora
«կեղեւ»
լատ.
cortex
«կեղեւ»
հ. իռլ.
scaraim
«բաժանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 570-572
Տե՛ս նաեւ
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՐԹԱՔԱՂ «քրջահաւաք»
Ստուգաբանություն ()
ուղղելի է փերթաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 573
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՐԻՍՄԱՆԵ «ալեւոր կամ ծերունի»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 782, սյունակ 1 Էջ 782
ՔԵՔԵՐԹ (քերքերթ) «մի բոյս, անձիտան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կրկնաւոր կազմութիւն