Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 436 / 919
ԿՈԶՈՒԿ
«մորմ քաղցրադառն»
Անստույգ (հավանաբար)
կեղծ բառ՝ հանված խոզուկ բառի ձեռագրական տարբերակից, որ ստացվել է հուն. ստրիճ «մի տեսակ ոգի» բառի հայ. ստրկոս գրության στρύχνος մեկնաբանությունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
ԿՈԶՊԱՏ
(-ի, -աց)
(բ. կոզբանդ)
«լաչակ»
Անստույգ
Քանի որ կա բրբ. կոզբանդ տարբերակը, որի -բանդ-ը իրանական ծագում ունի, ուստի հավանական է առանձնացնել կոզ «?» եւ պատ բաղադրիչները, որոնցից առաջինի ծագումը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզպատել
ԿՈԹ
(կոթղ)
«կոթ, մեդեխ, բռնելատեղ, ցողուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gwet-
«ուռուցք, կլորություն»
(անմիջական նախաձեւ՝ *gwot-)
Քիչ հավանական է կապը նաեւ կանթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթատ,
կոթուն,
շերեփակոթ,
սունակոթ,
երկայնակոթ,
խնդակոթ
Տե՛ս նաեւ
ԿՈԹՈՂ
«կոթող, հուշարձան»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի կոթ բառի կամ հնդեւրոպական *gwet- «ուռուցք, կլորություն» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթողել,
քարկոթող,
աշտարակաքարկոթող,
կոթողական
Տե՛ս նաեւ
ԿՈԹՐՈՒ
«մեծագնում (առանց կշռելու)»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. götürü
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ԿՈԼՈԶՏՐ
(բ. կլզտրուկ, կլստրիկ)
««աչքի կոպի գարեհատիկ, գարուկ» (այլեւ՝ բրբ. կլստրիկ «ծիլիկ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վել), կլոր բան, գունդ»
պատկերավոր կազմություն՝ հնդեւրոպական *gel- «գնդ(վել), կլոր բան, գունդ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ.
colk(e) «խնձորի կորիզ»
ռուս.
глаз «աչք»
ԿՈԼՈՏ
(կլատ)
«կարճահասակ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. qulāt
Աղբյուր՝ արաբ. qalati
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոլոտիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 615
ԿՈԽ
«կոխում, կոխոտում, կոխված, կոխոտված»
Ծագումն անհայտ է
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոխել,
կոխան,
կոխումն,
անկոխ,
ոտնակոխ,
խառնակոխ,
երկրակոխ,
թեւակոխել,
բազմակոխ,
ընդունայնակոխել,
կոխոտել,
կոխկոտել,
կոխրտել,
կոխոտք,
կոխան,
կոխք,
մեռելկոխ,
սեւակոխ
ԿՈԾ
-ոյ
«կրծքաձեծ լաց, ողբ, կոծում, ծեծում, ալեկոծություն»
Ծագումն անհայտ է
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոծիլ (-ալ),
կոծական,
կոծանք,
կոծադիր,
կոծապար,
կոծատեղի,
քարկոծել,
քարկոծանի,
ալեկոծ,
ալեկոծութիւն,
ձեռակոծ,
նաւակոծիլ,
պատուհասակոծ,
թթակոծ,
ծովակոծութիւն,
երասանակակոծել,
համբաւակոծ,
հանապազակոծ
ԿՈՃԻԿ
«մի տեսակ սոսինձ»
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. kocici
(թերեւս)
«կոճիկ»
Կազմված է -իկ վերջածանցով՝ կոճ- արմատից, որ կապված է վրաց. kocici «կոճիկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճկել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։