Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 435 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ -ի, -աց (անեզ.) «քիթ, քթռնցք, ունչ, բեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uendh- «մազ, մորուք»
Համեմատութիւնը հնդեւրոպական *uendh- «մազ, մորուք» արմատին պատկանող բառերի հետ հնչիւնապէս օրինաչափ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունչատ, ընչացք, կարճունչ, կորունչ, տափըռնչութիւն, բացունչ, ընչախոտ, ընչատուփ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ I ուզ` -ոյ «տակ, խորք, հատակ, արմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *udhos «տակ, ցած, ներքո» (անմիջական նախաձեւ՝ *ondh-) լիաձայն աստիճան (*ondhio->ունջ)
եթէ *udhos «տակ, ցած, ներքո» նախաձեւի (այստեղից` ընդ) լիաձայն աստիճանն է *ondh-, այսինքն` *ondhio->ունջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընզովին, անունձ, մադունձ, մադունճ
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ II -ի «գանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. սոյն
Աճառյանը (ՀԱԲ 3, 605) հաւանական է համարում հակառակ փոխառութիւնը, եթէ մանաւանդ հայ. ունջ «տակ, խորք» բառը ունեցել է «կուտակւած, դիզւած բան» իմաստը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ III «մուր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *sendhro- «թանձրացած, քարացած հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *sondhio-) *sondhio->ունջ
հնդեւրոպական *sendhro- «թանձրացած, քարացած հեղուկ» նախաձեւի հետ, որից հ. խղ. sindr «մետաղի խարամ», նորվ. sinkla «սառցապատվել» (*sondhio->ունջ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խղ. sindr «մետաղի խարամ»
նորվ. sinkla «սառցապատվել»
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՇ -ի, -ից, -ոյ «միտք, ուշք, ուշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական uš
հմմտ. ավ. uši «ուշք միտք», պրթ. uš (wš), մ. պ. (h)ōš «խելք, բանականություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուշաբերիլ, ուշակալ(ու), ուշարար, ապուշ, ապշիլ, ափշիլ, յափշիլ, յուշարար, յուշարարութիւն, չարայուշ, ամենայուշ, մշտայուշ, յերկարայուշ, յուշիկ, յուշանալ, յուշ
Նոր՝
ուշագնաց, ուշագնացութիւն, ուշադիր, անուշադիր, յուշատետր, յուշարձան
Մատենագիտություն
H. AG 216; Աճ. ՀԱԲ 605-606; Ջահ. ՀԼՊ 538
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՇԻ (բ. հոշի) «մի ծառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *os- (անմիջական նախաձեւ՝ *oski-hiia-)
որից նաեւ հացի
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌ I (-ոյ) (ուռն «սեպ») «ճյուղ, ընձյուղ, ուռենի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-s-, *or-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռամիջակ, ուռի, ուռենի, երեքուռնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άρσικος «կողով»
նորվ. run(n)e «ճյուղ, ընձյուղ»
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌ II «ուռած տեղ, ուռուցք, պալար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-s-, *or-n-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռնուլ, ուռչիլ, ուռուցիկ, ուռեցկողմ, հողմուռույց, փքոցուռույց
Տե՛ս նաեւ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԱՆ «վառարան» կամ «աշտարանակ»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *uer- «վառել» ստորին ձայնդարձից` *- s- աճականով
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԿԱՆ (բ. վարկան) «ուռկան»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, կցել, կախել» (անմիջական նախաձեւ՝ *ur-) ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում
կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեւրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում (վարկան ձեւը իրանական ծագո՞ւմ ունի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռկանել, ուռկանարկ, ուռկանաւոր, ուռկանաւորել