Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 434 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԵՂ (բբ) «ուժեղ, ջլապինդ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս -եղ-ը վերջածանց է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻ «շնաճանճ, ձիաճանճ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, կծմթել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)nēbh-)
արմատից` *g(ē)nēbh- (?)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻԻՆ «մի խոտաբույս` ձղեմ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)nibh-)
արմատից` *g(ē)nibh- (?)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻՔ (-ոյ) «կնիք, դրոշմ, մկրտություն խոսքի ավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. kanīku(m) «կնքված փաստաթուղթ»
Աղբյուր՝ ակկադ. kunukkum «կնիք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնքել, կնքիչ, կնքոց, կնքումն, կնքահայր, կնքամայր, կնքատու, կնքատր, դատակնիք, անկնիք, խաչակնիք, խաչակնքել, նորակնիք, կնքամոմ, կնքապահ, կնունք
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 608
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вяз
լիտվ. vinkšna
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՃ- (կի՞նճ, կու՞նճ, կնի՞ճ, կնո՞ճ) «հաստ բան, գունդ, ելունդ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, գնդված բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gendio-)
հ.-ե. արմատ՝ *geng- «գունդ, գնդվածք, գունձ, կոշտ կտոր» (անմիջական նախաձեւ՝ *gengi- / *gong-)
Աւելի քիչ հաւանական է` *gengi-` *geng- / *gong- «գունդ, գնդուածք, գունձ, կոշտ կտոր» արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնճակ, կնճափող, կնճիթ, կնճուտ, կնջութ, կնճքեղ, կնճթակերպ, կնճթանալ, կնճթադեմ, շնկնճիթ, շանակնճիթ, եղջերակնճիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. kott «կարճ եւ հաստ բան» (<*gnet-)
հուն. γογγίλος «գնդաձեւ, կլոր»
լատ. gingiva «լինդ»
հ. իսլ. kokr «գունդ, գուրձ»
լիտվ. gùnga «գունդ, գնդվածք, գունձ»
լիտվ. gūzys «ազդրոսկրի գլուխ. կաղամբի գլուխ»
ռուս. гуз «հետույթ»
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՃԻԹ (կնջիթ, կնճութ, կնճիթն, կա(ն)ճուտ) «քնջութ, շուշմա, սեզամ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kunčit (kunǰit)
Մատենագիտություն
H. AG 172; Աճ. ՀԱԲ 610
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՃԻՌ «կապանք, շղթա, հանգույց, դժվարություն, դավաճանություն, խարդավանք, կնճիռ, խորշոմ, խորհուրդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, ճնշել, գնդված բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gendio-)
Արմատից. հմմտ. հայ. կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ», հ. վ. գ. knetan «ճմռել», ն. վ. գ. knoten «կապ, հանգոյց»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ»
հ. վ. գ. knetan «ճմռել»
ն. վ. գ. knoten «կապ, հանգույց»
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՆՁԵԼ «ձայն արձակել, խոզի ձայն հանել»
Բնաձայնական
Բնաձայնական կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՆՁԱԿ «?»
Անստույգ (թերեւս)
Եթե նշանակում է «հաստ» (մարդու մասին), ապա, թերեւս, կապված է կնճ- արմատի հետ