Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 432 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՈՊՍԻԴ (պարոպսիս, պարոպսիդոս) «ցամաքեղենի եւ հեղուկների մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παροψίς, παροψίδος «ափսե, պնակ»
Մատենագիտություն
H. AG 371; Աճ. ՀԱԲ 66
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՈՒԶՏԱՆ «գիտնավոր» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՊԱՏԻԼ «լի լինել, լիութիւնից պատռուել»
Անստույգ
Հազիվ թե պար- եւ պատիլ բաղադրիչներից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարպատումն, պարպատիւն, որովայնապարպատ
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՍ «պարսատիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *pars «կապ, պարսատիկ»
իրանական աղբիւրից՝ բաղադրութիւնները մասամբ ամբողջական փոխառութիւններ են:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսետ, պարսատիկ, պարսատակ, պարսայակ, պարսաւոր, պարսաքար, պարսաքարել, պարսել
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՍԱՒ (-ի, -ից) «պարսաւանք, նախատինք, անարգանք, նախատուած, ամօթահար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. pari-sāva-
Աղբյուր՝ իրան. (u)pa-srav-
իրանական աղբիւրից. ըստ Ա. Փերիխանեանի (Периханян, МЭСДЯ 75-77), իրան. pari-sāva-ից (sav «դիպչել, մաշել, մանրացնել»), ըստ Լ. Հովհաննիսյանի (AAL, 1987, 17-18), (u)pa-srav-ից՝ sr>rs անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսաւանք, պարսաւասէր, պարսաւագիր, հրապարակապարսաւ, կանխապարսաւ, ինքնապարսաւ
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՍԻՆԱ «մի բույս (թերեւս սագախոտ, թելուկ)» (բուսաբանական)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. barsiānā (թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՏ (-ու, ուշ՝ նաեւ -ոյ) «պարտք, պարտականութիւն, պատճառ, պատշաճ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *partu-
իրանական աղբիւրից՝ *partu-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարտիք, պարտոյք, պարտիլ, պարտական, պարտապան, պարտատէր, պարտաւոր, բազմապարտ, բարեպարտ, բարեպացապարտ, դատապարտ, զրպարտել, մահապարտ, մահապարտութիւն, մեղապարտ, պատժապարտ, վնասապարտ, տարապարտ, նոր պարտադիր, պարտաճանաչ, պարտամուրհակ, անպարտադիր, յանցապարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. para- «պարտք»
ավ. par- «դատապարտել»
սողդ. apartak «մեղապարտ»
Մատենագիտություն
H. AG 228; Աճ. ՀԱԲ 68
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՏԱԿ (-ի) «ծածկոց, ծածկոյթ, սենեակ, երամ, գունդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *partak
իրանական աղբիւրից՝ *partak:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարտակել, իլ, ապապարտակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. pardā
Մատենագիտություն
H. AG 229; Աճ. ՀԱԲ 69
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՏԱՍԻԼ «հոգնել, թուլանալ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. par-tas (Թերեւս)
իրանական աղբիւրից՝ par-tas (tas-ի համար հմմտ. օս. tasyn «ծռել»):
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. tasyn «ծռել» (tas-ի համար)
Մատենագիտություն
Bailey, DKS 384
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՏԲԱՇԽ «գրաւ, պատանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
իրանական աղբիւրից. հմմտ. հայ. պարտ եւ բաշխ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. պարտ
հայ. բաշխ
Մատենագիտություն
H. AG 229; Աճ. ՀԱԲ 69