Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 430 / 448
ՔՆԹՄԹԱԼ
(քնթըմթալ)
«ուտելու ժամանակ քիթ-պռունկը շարժել»
Կրկնավոր կազմություն
Կրկնաւոր կազմութիւն` քիթ (քնթ) բառից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 583
ՔՆԹՈՆՑ
«փողի կնճիթի վրայի կնճիռ, ոլորք»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս կապ ունենայ քիթ (քնթ) բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քնթոնեցուցանել
ՔՆԻՆ
(քննին)
«քննութիւն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քննել,
քննական,
քննայոյզ,
հետաքնին,
քննիչ,
անքնին,
հարցաքննել,
խորաքնին,
քննադատ,
քննադատել,
քննադատական
ՔՆՅԱՏԵԼ
«քծնել, շողոքորթել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ՔՆՓՈՒՇ
«ձիու գավակը ծածկելու շոր, փող, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kūnpūš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
ՔՈՂԱՓՈՒՆԴ
«կեղծավոր, կեղակարծ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՔՈՄԵԼ
«աղըլ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։ Աճառյանը (ՀԱԲ 4, 586) նշում է, որ թրք. ayel նշանակում է «փարախ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
ՔՈՅՐ
(քեռ, քուր, քոր, քուեր)
(քեռ, քերբ, քորբ, քերց)
«քույր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *suésōr-
«քույր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քոյրզգիր,
քոյրատեաց,
մաւրաքոյր,
հաւրաքոյր,
քեռայր,
քեռորդեակ,
քուրական,
քորորդի,
քուերորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
svásar-
ավ.
xvanhar-
մ. պ.
xvāhar
պ.
xvāhar
լատ.
soror «քույր»
Մատենագիտություն
H. AG 504;
Աճ. ՀԱԲ 586
ՔՈՆՏՐՈՆ
«ցորենի կորկոտ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χόνδρος, χόνδρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
ՔՈՇՔԵԼ
«հորանջել, ճմլկոտալ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քոշքոտիլ,
քոշքոտել,
քոշքոտեցուցանել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։