Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 43 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՉ «կոչ, կանչ, հրաւէր, անուանում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘet- «խօսել, ասել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘotio-)
Աճառեանը (ՀԱԲ 2, 635) համարում է բնաձայն կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոչել, կոչելի, կոչիւն, կոչանք, կոչումն, կոչնատէր, կոչնական, կոչնակ, անկոչ, գետնակոչ, մեծակոչ, ինքնակոչ, դժուարակոչ, դիւրակոչելի, որովայնակոչ, դիւակոչ, խառնակոչութիւն, կոչնագիր, կոչում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gadati (*gātati) «ասում է»
գոթ. gipan «ասել, խօսել, կոչել, անուանել»
հ. փռիգ. quetha «ասել, խօսել, նշանակել»
Մատենագիտություն
Pok. IEW 481; Աճ. ՀԱԲ 635
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊԵՂ «բագին»
Ծագումն անհայտ է
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՌՈՒԱՆԴՐՈՆ (գրուած կոռիանդրոն) «գինձ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κορίανδρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 638
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՆԴ (կոնգին-ք) «մի ուտելիք»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հուն. κοτίνας, -αδος «վայրի ձիթենու պտուղ» բառի հետ։
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԵԱԿ (-ան) (ուշ՝ կորեկ, -ոյ) «կորեկ (հացազգի մի բույս) (թուզի հատիկ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *goᵘeriio- (+ -ակ))
արմատից (սրանց համար հմմտ. հայ. կորիզ), հուն. γυρινος «շերեփուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորեկահատ, կորեկախառն, ձիակորեակ
Նոր՝
կորեկահաց, կորեկօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կորիզ
հուն. γυρινος «շերեփուկ»
Մատենագիտություն
Pok. IEW 397
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻՒԹԱՆՏ (կորիբանտ, կորիբանդ) «փռյուգիական քուրմ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիբանդեցիք
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ «շրջում, շուռ տալը, կործանում, տապալում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, դարձնել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-g'-)
Անմիջական արմատից է կոր բառը, որի եւ կործ-ի կապը երեւում է ի կոր կործանեմ արտահայտության մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կործել, կործան, կործանեմ, կործանեցուցանեմ, կործանիչ, կործանում, դիակործան, դիակործանելի, բիւրակործան, եգիպտակործան, երկրակործան, ինքնակործան, կործանարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. krākr, krōkr «ծռում, բերում. ծովախորշ, կեռ»
լիտվ. grazyti «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել»
լիտվ. gráižyti «գայլիկոնել, ծակել, շրջել, ծկել, տապալել»
մ. անգլ. crinkled «շրջված, շուռ տված»
հ. անգլ. criucan «կուչում ընկնել»
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ I «ընկույզի կեղեւ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gord'o-)
ծագի հնդեւրոպական *gord'o- նախաձեւից` *ger- «պտտել, ոլորել» արմատից (որպես «ծուռումուռ»):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն կորճ «ծուռ, անհարթ»
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐՃ III «ծուռ, ծուռումուռ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gord'o- (կամ *gorg'o-?))
Աճառյանը (ՀԱԲ 2, 652) համարում է Կորճայք նահանգի անունից, բայց սա էլ իր հերթին ծագում է կորճ բառից. կորճայ, կործալեզու, կործաբար բառերը գալիս են Կորճայք-ի հիմքից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորճայ, կործալեզու, կործաբար, բեկկորճ, պեկկորճ, ծակկորճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
արեւելաֆրիզ. kret «կնճռոտված պտուղ» (*ger-d->)
լատվ. grùods «խիստ ոլորված, պիրկ»
անգլ. crook «կեռ. ոլորան» (*ger-g->)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Տե՛ս նաեւ
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՒԼ «կլանում, կուլ տալը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷel- «կլանել» (անմիջական նախաձեւ՝ *gʷl̥-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլանել, աշխարհակուլ, ծովակուլ, ջրակուլ, ջրհեղեղակուլ, դժոխակուլ, ամենակուլ, գիշերակուլ, դժուարակլանելի, լեռնակուլ
Նոր՝
ձկնկուլ, ընկլնուլ, ընկլումն, ընկլուզումն, ընկլուզիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. δέλεαρ «խայծ»
լատ. gula «կոկորդ, որկրամոլութիւն»
ռուս. глоток «կում»
Մատենագիտություն
H. AG 460; Աճ. ՀԱԲ 655
Տե՛ս նաեւ