Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 429 / 552
ՊԱՏՐՈՒՃԱԿ
(պատրուճակ, պատրճակ)
«ուտելի կենդանի, զոհ, ուտելեղեն, ռոճիկ, ոչխար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական patrōčak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ patrōčak.
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
patrōč
Մատենագիտություն
H. AG 514;
Աճ. ՀԱԲ 54;
Ջահ. ՀԼՊ 540
Տե՛ս նաեւ
ՊԱՐ
(-ու)
«շուրջ, շրջան, պար, խումբ, շարք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *pero-
Աղբյուր՝ իրանական *par-
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *par- (< հնդեւրոպական *pero-)։- Bailey, DKS 232, 248. Ավելի վաղ վարկածները տարբեր անձերի կողմից Աճառյանը (ՀԱԲ 4, 55) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարաձեւ,
պարանցիք,
պարաւոր,
պարս,
պարսմայր,
պարոյր,
պար(ա)-,
բարձրապարու,
գեղապարել,
անպար,
խորհրդապար,
կոծապար,
ատրապար,
ատրապարիկ,
նորպարահանդես,
պարասրահ,
պարբերաբար,
պարբերական,
պարբերականություն,
պարուհի
Մատենագիտություն
Bailey, DKS 232, 248;
Աճ. ՀԱԲ 55
ՊԱՐԱԶԱՆԻԼ
I
(պարաշանիլ, պարզանիլ)
«խորհել»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է պար(ա)- նախածանցով՝ զան- «կերպ, տեսակ» արմատից։
ՊԱՐԱԶԱՆԻԼ
II
«ընդվզել, մարտնչել»
(ԲՀ` «ստամբակիլ»)
Ծագումն անհայտ է
Ամենայն հավանականությամբ պարանոցել «ընդվզել» բայի աղավաղված գրությունն է։
ՊԱՐԱՆ
(-ի, -աց)
«պարան, չվան, երկարության մի չափ, որթատունկերի շարք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմված է պար արմատից՝ -ան վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանախաղաց,
պարանախաղացութիւն,
պարանմեջ,
մագապարան,
այգեպարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
պարանիլ «շրջվել, հետ դառնալ»
ՊԱՐԱՆՈՑ
(-ի, -աց)
«վիզ, նեղուց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kuel-
«պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug-
«ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ,
պարանոցատանջ,
պարանոցուտ,
մերկապարանոց,
կարճապարանոց,
գեղեցկապարանոց,
լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum «պարանոց»
ՊԱՐԱՊ
(-ոյ)
«պարապություն, ազատ ժամանակ, դատարկ, ունայն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հաստատված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարապել,
պարապորդ,
անպարապ
ՊԱՐԱՊԱՆ
«քուրձ, կարաս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական -պան <-pān
(թերեւս)
ՊԱՐԱՊԱՏԻԼ
«ճապկտել, ճմկոտալ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կրկնավոր պատկերավոր կազմություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։