Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 429 / 574
ՈՐՈՇ
(որիշ, որուշ, ուրուշ)
«զատ, առանձին, հեռու, որոշ(ակի) աստիճան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ere-
«խառնխուռն, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *oroskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոշել,
որոշտել,
որոշումն,
անորոշական,
հաստորոշ,
բացորոշել,
հակորոշել,
դիւրորոշել,
դժուարորոշ,
բազմորոշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὁρίζω «բաժանել, անջրպետել»
լիտվ.
irti «քայքայվել, պատռվել»
ՈՐՈՋ
-ի, -աց
(օրոջ, արոջ)
«գառնուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er-
«մանր եղջյուրավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *ero-)
Աճառյանը կասկածելի է համարում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոջակ,
որոջիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἔριφος «ուլ»
լատ.
aries «խոյ»
հ. իռլ.
heirp «այծ»
պրուս.
eristian «գառնուկ»
Մատենագիտություն
Pok IEW 326;
Աճ. ՀԱԲ 586
ՈՐՈՎԱՅՆ
-ի, -ից
«փոր, որովայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *krep-
«մարմին, կերպարանք»
(անմիջական նախաձեւ՝ *krop-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որովայնապատ,
որովայնամոլութիւն,
որովայնախոս,
դժոխորովայն,
համորովայն,
անձորովայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
href «փոր, որովայն»
հ. անգլ.
hrif «արգանդ, փոր, որովայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
ՈՐՋ
(-ի)
«գազանի բոյն, որջ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որջանալ,
որջասոյզ,
որջարան
ՈՐՍ
(-ոյ)
«որսորդություն, որս, որսի կենդանի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pork'-
«ձկան որս»
(անմիջական նախաձեւ՝ *pork'os)
«ձկան որս» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որսալ,
որսալի,
որսաբանել,
որսակից,
հատորս,
ձկնորս,
մկնորսակ,
որսորդ,
որսատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πóρκος «ուռկան» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
ՉԱԳԱՐ
«հաճար»
Փոխառություն
ՉԱՂԱՆԱ
«երաժշտական մի գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čayāna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
ՉԱՄԱՆ
«չաման»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. čaman
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չամանոտ,
չամանջուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
ՉԱՄԻՉ
«չամիչ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *kem-
«սեղմել, քամել»
Հայտնի չէ կապը հնդեւրոպական *kem «սեղմել, քամել» արմատի հետ, որից ծագում են հայ. քամել եւ լիտվ. kĕmuras, լատվ. cemu(o)rs «խաղող» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չամչեայ,
չամչեղեն,
չամչախումիկ
Նոր՝
չամչարակ
չամչարակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kĕmuras
լատվ.
cemu(o)rs «խաղող»
ՉԱՄՉ(Ա)
«շերեփ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čumča
Աղբյուր՝ թրք. čemče
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չամչաշերեփ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։