Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 426 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԽՈՒՂԲ
(խաղբ)
«աղբ, աղտեղություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- (*kāl-)
«բիծ, սեւ, գորշ»
(անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«բիծ, սեւ, գորշ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբախուղբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana «բիծ, կեղտ»
հ. հնդկ.
kalusa «կեղտ, աղբ»
հ. վ. գ.
huliwa «խոնավություն, ճահիճ, կեղտ, տիղմ, ցեխ»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 119
ԽՈՒԴԹԵԼ
(խուժթել)
«քա(ր)շել»
(բհ.)
Անստույգ (հավանաբար)
ծագմամբ նույնն է խուժել բայի հետ
Տե՛ս նաեւ
ԽՈՒՃ
(խունջ)
«խրտվիլակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, հալածել»
(անմիջական նախաձեւ՝ *khudio-)
*k>*kh անցումով
այս նույն *(s)keu- արմատի *-k աճականով ձեւից է ծագում հ. վ. գ. sciuhen, գ. scheuchen «վախեցնել» բայը. (խրտվիլակ-ը նշանակում է «խրտնեցնող, վախեցնող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուճիճ,
խունջիճ,
խնջակ,
խունջակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cōdati «քշում է, ստիպում է»
հ. հնդկ.
skundatē «շտապում է»
հ. վ. գ.
hossen, hotzen «արագ վազել»
ԽՈՒՃԱՊ
(խոճապ), -ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ
«խուճապ, իրարանցում»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուճապական,
խուճապել,
խուճապանք
ԽՈՒՃԵԼ
«լկել, նեղել, չարչարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, հալածել»
(անմիջական նախաձեւ՝ *kheud(i)-)
*k>*kh անցումով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cōdati, cōdáyati «քշում է, մղում է»
հ. իսլ.
skjota
հ. անգլ.
scēotan «նետել, հրել»
հ. վ. գ. բ.
hutzen «քշել, հալածել, հրել»
ռուս.
кидать «նետել»
Տե՛ս նաեւ
ԽՈՒՃԻԿ
«սպանդ, հարմալ (բույս)»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԽՈՒՃՌԵԼ
«քարշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույն ծագումն ունի խուժել «լկել, նեղել, չարչարել» բայի հետ՝ -ռ- բարբառային սաստկականով եւ հնդեւրոպական արմատին մոտ իմաստով
ԽՈՒՄ
I
«խմում, խմելը, ըմպում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuem-
«ծծել, խալշտել, կլանել, կուլ տալ»
(անմիջական նախաձեւ՝ *kuhom-)
*k>*kh անցումով
Սրա մասին է թերեւս խոսում նաեւ խ/կ հերթագայությամբ պահպանված կում արմատը: Քիչ հավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 2, 418) կովկասյան աղբյուրից փոխառություն լինելու մասին՝ քիչ հավաստի (միայն վրացական) զուգահեռներով՝ վրաց. xma «առնել, ընդունել, վերցնել», xmeva «ուտել խմել», ընդ որում սրանց հետ է կապում նաեւ խոխոմ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմել,
խմումն,
գինեխում,
բազմախմութիւն,
զարբխում,
ջրխմիկ,
բրբ. խխում,
խխմել,
խխմուկ,
խխխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
camati, camatī «ծծում է, խալշտում է»
պ.
camidan «խմել»
հայ.
քիմ-ք
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 119;
ՀԱԲ 418
Տե՛ս նաեւ
ԽՈՒՄ
II
«խմորում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արամ. xmī
(թերեւս)
«թթվել»
Աղբյուր՝ ասոր. xma
(թերեւս)
«թթվել»
լիաձայն՝ -ու-ով ձեւի երկրորդական վերականգնումով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմոր,
խմորել,
խմորուն,
խմորոտ,
խմորաթաղ,
խմորանոց,
խմորուկ,
բրբ. խմր(ա)խոտ,
անխմում,
նոր՝ խմորատաշտ
Նոր՝
խմորատիպ, խմորիչ, խմորոտ
խմորատիպ, խմորիչ, խմորոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377;
Ջահ. ՀԼՊ 457, 477
ԽՈՒՄ
III
«ալիք, երաժշտական ալիքաձեւ մի խաղ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։