Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 426 / 448
ՔԱՐՈԶ
(-ի, -աց)
«մունետիկ, երաժիշտ, սարկավագի կարդացած աղոթքներ, գանձ, տոնական տաղ, մեկնաբանական գրվածք կամ ճառ, քարոզ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. kārōzā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարոզել,
քարոզութիւն,
քաջաքարոզ,
ճշմարտաքարոզ,
քարոզատու,
քարոզիչ,
քարոզչութիւն,
քարոզչական
Մատենագիտություն
H. AG 319;
Աճ. ՀԱԲ 563
ՔԱՐՏ
«թուղթ, մագաղաթ, գրքի թերթ, նամակ, գրություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χάρτης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարտես,
քարտեզ,
քարտէճ,
այցեքարտ,
խաղաքարտ,
քարտիսագրութիւն
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 564
ՔԱՐՏԱՐ
«շինված, կերտված»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kār
Աղբյուր՝ պրս. kirdār
«գործ»
Իրանական փոխառութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրաշաքարտար,
աղիւսաքարտար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 564-565
ՔԱՐՏԷԶ
«կիլիկյան դրամ, մեկուկես ֆրանսիական սու»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qartīs
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 565
ՔԱՐՏԻՃ
«գնդացրի մեջ լցնելու երկաթե կտորներ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. cartoccio
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 565
ՔԱՒ
«մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kau-
«զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել,
քաւութիւն,
քաւչապետ,
մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo «զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՒԹԱՐ
«բորենի»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kaftr
Իրանական փոխառություն.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
ՔԱՓՈՒՐ
(կափուր)
«կծու հոտով բյուրեղային մի նյութ (մալայական, ինդոնեզիական եւ ճապոնական ինչ-որ ծառից ստացվող)»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. kāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
ՔԱՓՐԱՅ
«ջերմություն»
Ծագումն անհայտ է (՞)
(ԲՀ)։ հմմտ․ -այ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։