Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 425 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԹ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «խոչընդոտ, արգելք, ծովաժայռ, անհարթ (լեզվի ոճի մասին)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k(h)eu-t- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *khuto-) *(s)k(h)ai-t- արմատի կողքին
*(s)k(h)ai-t- «խփել, հրել» արմատի կողքին, որտեղից՝ խայթ, խիթ, խէթ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 414; Ջահ. ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԺ (ուշ՝ -ի, -ից, -աց) (եւ խուժան, խուժան) «վայրենի, բարբարոս, խուժան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xuž
Աղբյուր՝ հ. պ. Huža-
Աղբյուր՝ պ. Xužistan
Աղբյուր՝ պ. xuzi
Իրանական աղբյուրից: հմմտ. հ. պ. Huža-, մ. պ., պ. Xužistan, պ. xuzi:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժարար, խ(ու)ժական, խժ(ա)ղուժ, խժաբանել, խուժային, խուժել, խռովախուժ, խառնախուժ, խուժանային, խուժանապետ, խուժանավարի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 414; Ջահ. ՀԼՊ 537
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԺԴՆ (կամ խժդն) «համառություն»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժդալ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼ (-ի, -ից) «խուլ, չլսող, լուռ, անխոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(e)l- «թեքել, ծռել, հենել, ծուռ» (անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլանալ, խլխլել, խլութիւն, խուլակոյր, անխուլ, անխլանալ, անխլաբար, զանխուլ, զանխլանալ, զանխլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեղ, շեղ, շիլ
հուն. σκολιος «ծուռ, անարդար, խորամանկ»
հուն. κυλλος «կաղ»
գ. scheel «շիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 148
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼԱՄ «ամիրա»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. yulām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼԻՆԶ (խողինջ, կողինջ, կուղինջ) «ուռուցք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qulinj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԽ (խոխ, խօխ, խատղ, խօղ), -ոյ «խուխ»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խօխաբերել, խաւղամաղձական
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԽԱՅ -ի «ամբոխ, աղմուկ, հարձակում»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. γauγā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒՂ I (հիտղ), -ի, ուշ՝ -ոյ «հյուղ, տնակ, խրճիթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *s(k)eu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khu-lo-)
«ծածկել, փաթաթել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խղատեղի, խղիկ
Նոր՝
հյուղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. cūl «անկյուն, թաքստոց»
հ. իսլ. skjol «ապաստան, թաքստոց»
հ. ֆրիզ. skūl «հյուղ, խրճիթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
Տե՛ս նաեւ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒՂ II (մառախուղ «մեգ, մշուշ» բառում)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)eu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khu-lo-)
«ծածկել, փաթաթել» արմատից, որտեղից՝ հայ. խուղ: Հայ. մառախուղ բառը բուն նշանակում է «մշուշապատ, մշուշածածկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. obscūrus «մութ, խավար» («ծածկված»)
հ. անգլ. scio «ամպ»
հ. իսլ. skumi «մթնշաղ»
հնտ. — «կիսախավար, կիսամութ»