Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4294 բառահոդված (էջ 422/430)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՔ (հմմտ. -ոք)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k(o)- ածանց
Ծագում է հ.-ե. *k(o)- ածանցից՝ նախորդող հիմքային -ա- ձայնավորով (հմմտ. բարիոք/բարւոք եւ փոքր ձեւերի համար բարի, -ւոյ, փոքր, -ոյ). հավանաբար նույն ծագումն ունեն -աք-ը արտաքին, արտաքս, եւ -ք-ն՝ ներքին, ներքոյ բառերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանաք, սլաք
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՔԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Մակբայական այս ածանցը ծագում է -աք ածանցի սեռական-տրականի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատաքի
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-(Ե)ԱԳ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aw- «գիշերել»
Ծագում է ագանիլ «գիշերել» բայի հիմքից, ընդ որում բացաւթեագ բառի ե-ի մէջ պահպանուել է աւթ բառի հիմքային ի-ն՝ *աւթի-ագ > աւթեագ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բացաւթեագ, վայրագ
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-ԵԱԼ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- (անմիջական նախաձեւ՝ *-isālo-) աորիստի *-is-ā- մասնիկով
Դերբայական այս ածանցը ծագում է հ.-ե. *-lo- ածանցից՝ աորիստի *-is-ā- մասնիկով՝ *-isālo->հայ. սեռ. -ոյ: *-lo-ն դերբայական արժեքով զարգացել է նաեւ սլավոնական եւ բոխարական լեզուներում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
несль
«տարած (տարեալ)»
Տե՛ս նաեւ
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-ԵԱՅ ( > *-եէ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xaldāyā
փոխատու լեզու՝ ասոր. īhudāyā
փոխատու լեզու՝ ասոր. məsalləyānē
Կազմուած է -ի հիմքային տարրից եւ -այ բաղադրիչից, որ հաւանաբար նոյնն է -այ-ք ածանցի -այ-ի եւ, թերեւս, հատուկ անունների -այ վերջաւորութեան հետ, այսինքն՝ նոյնպէս սկզբնական հիմքային տարր է. -ի-ի համար հմմտ. այծ, -ի (սկզբնական հիմքը՝ *այծի) - այծեայ, արեւել-ք, -ից - արեւելեայ, սիրտ, -ի - սրտեայ, փայտ, -ի - փայտեայ. հետագայում տարածուել է նաեւ սկզբնապէս -ի-ով չվերջացող հիմքերի վրայ (հմմտ. անձն, -ին - անձնեայ, բուրդ, -ոյ - բրդեայ), ընդ որում առկա են տարբերակային ձեւեր՝ միջերկրայ - միջերկրեայ. որկորայ - որկորեայ, փողոկրայ - փողոկրեայ. ինչպէս -այ-ք-ի -այ-ը, -եայ-ը նոյնպէս բաղարկուել է օտար կազմութիւնների համապատասխան ձեւերի հետ՝ քաղդեայ - ասոր. xaldāyā, հրեայ - ասոր. īhudāyā, մժնեայ - ասոր. məsalləyānē, այլեւ իրան. ծագման դժնեայ, աշտեայ: քիչ հաւանական է -այ-ի համեմատութիւնը կամայ, ակամայ բառերի -այ-ի հետ, որ գալիս է իրան. -āy ածանցից (սա գոյականներից ածականներ է կազմել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեայ, բրդեայ, եղեւնեայ, ծաղկեայ, կնեայ, մաշկեայ, արտեայ, քրիստոնեայ, այծեայ, արեւելեայ, սրտեայ, փայտեայ, անձնեայ, միջերկրեայ, որկորեայ, փողոկրեայ, քաղդեայ, հրեայ, մժնեայ, դժնեայ, աշտեայ
Մատենագիտություն
ՕԻՅ. Среднеперсидский язык 198
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-ԵԱՆ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti- (անմիջական նախաձեւ՝ *-tiyn- կամ *-tiHn-)
Համընկնում է -ունդ, -իստ, -ուստ ածանցներով վերջացող բառերի սեռական-տրականի վերջաւորութեան հետ, որ պարունակում է հ.-ե. *-ti- եւ *-n/n- հիմքային տարրերը՝ *-tiyn- կամ *-tiHn- > -տ/թ/դեան. այս դէպքում -եան-ի համար պէտք է ենթադրել *-iyn- կամ *-iHn- > -եան զարգացումը. պէտք է ենթադրել, որ հետագայում վերջնավանկային *-i-ի անկմամբ -եան-ն ընկալվել է որպէս ինքնուրոյն ածանց եւ տարածվել սկզբնապէս *-i- չպարունակող բառերի վրայ. ածանցի ծագման ընթացքը լավ երեւում է արդ (<*rti-) -արդի եւ արդեան ձեւերի համեմատությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտեան, աստուածեան, երեքեան, եայկեան, ներբողեան
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵԱՇ «խարտեաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Այս ածանցի առանձնացումը հիմնաւորուած չէ: Նախ` չի հանդիպում խարտ- հիմք, երկրորդ` խարտեաշ բառի ծագումը յայտնի չէ, եւ հնարաւոր չէ պարզել բառի կազմութիւնը փոխատու լեզւում. սակայն հմմտ. -աշ:
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵԱՐ «բանեար, իշեար, որեար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ero- (անմիջական նախաձեւ՝ *-ero) ածանց
Ծագում է հ.-ե. *-ero- (*-ero) ածանցից` նախորդող հիմքային -i- ձայնաւորով, որ ա-ից առաջ փոխուել է ե-ի (հմմտ. բան, -ի): Եթե բան-, որ- հիմքերի դէպքում -ի-ն նախնական է, ապա էշ-ի դէպքում այն հաւանաբար համաբանական է: Հմմտ. նաեւ բարձկնեար (բարձկն), նակնեար (նակն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձկնեար, նակնեար
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂ «անձեղ, աչեղ, թիկնեղ, համեղ, հիւթեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է հեղուլ բայի արմատից` հ-ի անկմամբ, ինչպէս -ոտ <-հոտ, -ատ < -հատ, -ար < -հար (կտցար, փողար բառերում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեղ, աչեղ, թիկնեղ, համեղ, հիւթեղ
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂԷՆ «ամպեղէն, աստուածեղէն, բոցեղէն, երկաթեղէն, կաւեղէն, հողեղէն, ջրեղէն, փայտեղէն, քարեղէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրան. -էն
Բաղկացած է -եղ եւ -էն տարրերից, որոնցից երկրորդը գալիս է իրանական ծագման -էն-ից, կամ հին -այն-ից` բարբառային հնչիւնափոխութեամբ (հմմտ. -եայ > է):
Տե՛ս նաեւ