Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 420 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՌՆԵԽ «երգեցիկ մի թռչուն»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- (անմիջական նախաձեւ՝ *ger-en-) բնաձայնական արմատից ածանցված ձեւ
-եխ վերջածանցով (հմմտ. գոռեխ) կազմված է հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ածանցված *ger-en- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γέρανος, γέρην «կռունկ»
հայ. կռունկ
հ. վ. գերմ. kranuh (-ih) «կռունկ»
լիտվ. garnys «ձկնկուլ, արագիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574-575
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՏՍ(ՈՍ) (-այ, -է) «զարդարկղ (հատկապես Աստղիկի (Ափրոդիտեի))»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεστός
Մատենագիտություն
H. AG 356; Աճ. ՀԱԲ 575
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՍԱՐՈՍ (կեսարոս) «իշխան»
Անստույգ
Կայսր բառի սխալագրությունը՝ ա եւ տ տառերի շփոթությամբ
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՐ (-ոյ) «ուտելիք, կերակուր, գավառ, թեմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷer- «կլանել, ուտել»
Արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերակուր, կերիչ, կերակրիկ, կերող, կերակրիչ, կերեւուրաց, կերութիւն, կերդի, կերեցուրի, շատակեր, մսակերութիւն, արմատակեր, կաթնկեր, խոտակեր, գիշակեր, մարդակեր, ընդակեր, ընթրեկեր-ք, ժանգակեր, անկերակուր, գաղտակեր, գայլակեր, դալարակեր, երդմնակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. giráti «կլանում է, ուտում է»
հուն. βορά «կեր, ճարակ»
լատ. vorō «կլանել, խժռել, ճարակել»
ռուս. жерать «խժռել»
Մատենագիտություն
H. AG 459; Աճ. ՀԱԲ 575
Տե՛ս նաեւ
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԱՆ (-ի, -աց) «եղջիւր, եղջիւրակերպ անօթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κέραν «κέρας-ի հայց.»
հուն. κέρας-ի հայց.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 577
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԱՏ (-ի) (ղերատ) «փոքր մի կշռաչափ՝ կարատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεράτιον
Մատենագիտություն
H. AG 356; Աճ. ՀԱԲ 577
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԱՒՆՈՍ (կերօնոս, կերօնօս, կերոնոս) «բարկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεραυνός «շանթ, կայծակ»
փոխաբերական գործածութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 580
Տե՛ս նաեւ
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐՁՆ «փոխենի արեւելեան»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ կերձգենի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերձգենի
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԿԵՐ «սեւ փարփար»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կրկնաւոր կազմութիւն։ Թերեւս հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից, որտեղից՝ կռունկ եւ, թերեւս, կեռնեխ։
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 82-83
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԿԵՐԻԼ «խսպոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «խսպոտ կանչել»
Բաղադրութիւն (նոր)՝ կերկերում, կերկերուն: Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ բնիկ հնդեւրոպական *ger- «խսպոտ կանչել» արմատից, որտեղից՝ «կռունկ» նշանակող բառեր։ Աղայանը համեմատում է հուն. γαργαρίζω «ողողել (կոկորդը)» բայի հետ՝ *gʷer- «կլանել» արմատից, որ քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերկերում, կերկերուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jaratē «աղմկում է, հնչում է»
հ. հնդկ. jarā «ճիչ, աղմուկ»
հ. վ. գ. carrōn «ճռնչալ»
մ. ն. գ. kerren, karren «ձայն հանել, ճռնչալ, ճռռալ»
նորվ. karra «կչկչալ, կռկռալ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 83; Pok. IEW 476