Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 42/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱՐ «քամում, ճմլում»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. `asr
Ս. Աւագեան ՎԱԲ 32 (գրուած է տառադարձական վրիպմամբ՝ asara-asr փոխանակ asara- asr)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասարանոց, ասարնոց, ասրնոց, սրնոց
Տե՛ս նաեւ
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԵՂ «ստուեր»
Անստույգ
Ծագումն անհայտ է։ Անհաւանական է փոխառութիւն լինելը հունական աղբիւրից (Ամալեան, ԲՀ 350)
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԵՂՆ (ասիղն, ասեղ, ասեխ), -ասդան, -դունք «ասեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ak'- «սուր» (անմիջական նախաձեւ՝ *ak'i-l-ōn-)
Բաղադրութիւններ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնագործ, ասեղնակար, ասղնագործ, ասեղնակերպ, ասղնեգործ, ասեղնաձեւ, ասղանի, ասեղնաւոր, ասղենի, ասղնագործութիւն, ասղնանի, ասեղնակարկատ, ասղնաբոռոպ, ասղանեբոռոպ, ասղնածեծ, ասղնաչափ, ասղնեայ, ասղաբան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. egle «քիստեր» (հզն.)
հ. ալ. osla
ռուս. оселок «սրոց, հեսան»
հուն. άχίς «ծայր»
լատ. aciēs «ծայր, սայր»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 268
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԿՆ «սուտակ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վել)» (անմիջական նախաձեւ՝ *az-g-)
քիչ հաւանական է բխեցումը հնդեւրոպական *az-g-ից՝ *as- «վառ(վե)լ» արմատից (Աղայան, ԲՍՀ 29). այս *azg-ից կան միայն «մոխիր» իմաստով բառեր, իսկ «փայլել, շողալ» իմաստը չկա:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՒՊ «ասուպ, թռչող աստղ, ընկնող աստղ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *k'u-b-)
Քիչ հաւանական են ինչպէս բնիկ հնդեւրոպական ծագման՝ *k'u-b-` *k'eu- «լուսաւորել. լուսաւոր» արմատից՝ ան- նախահաւելուածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուպագիտութիւն, ասուպային, ասուպաւոր
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊ- (բաղադրութիւնների կազմում) «ձի»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ աւ. aspa
Փոխառության աղբյուր՝ պ. asb
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ. aspa
պ. asb
Մատենագիտություն
H. AG 108; Աճ. ՀԱԲ 270
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱԶԷՆ (-ի, -աց) (ասպիզէն) «ձիու հանդերձանք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. asp «ձի»
Փոխառության աղբյուր՝ մ. պ. zēn «զէն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` մ. պ. asp > հայ. ասպ- «ձի» եւ zēn > հայ. զէն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապազինել
Մատենագիտություն
H. AG 108; Աճ. ՀԱԲ 270
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱԿ «ուտելիքի պատառ, կերակրի մնացորդ»
Ծագումն անհայտ է
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱԿԱՆԻ -եաց «որսորդ»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի ճշտուած: