Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 42 / 190
ԴՈՅՆ
սեռ. դորին, տր. դմին, գործ. դովին/-իմբ, հգն. ուղղ. դոքին, սեռ.-տր. դոցին, դոցուն(ց), գործ. դովիմբք, դոքիմբք
«այդ, այդ նույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *to-
-ին վերջածանցով կազմված
ցուցական դերանվանական *to- արմատից՝ -ին վերջածանցով կազմված։ Հայերենում կապվել է 2-րդ դեմքի հետ եւ զուգահեռ է սոյն, նոյն ձեւերին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ta-
հուն.
to
գոթ.
þa
հ. սլ.
to-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679;
Ջհ. ՍԳԱՅ 147-150
ԴՈՆ
«մի տեսակ կլոր հաց, ճարտարապետական մի զարդ, պաքսիմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhōnā-
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhōnā- հիմքից։ կասկածելի է, որ հ.-ե. ō-ն չի դառնում ու, մանավանդ ռնգայինի մոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhānā- «(հացա)հատիկ»
բոխ.
tāno «հացահատիկ»
լիտվ.
dúona «հաց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679
ԴՈՒԱՐԵԼ
«հետեւել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԴՈՒԴԱՆ
(դուդաս, դուպան, դուդական, դութական)
«(ս)պառական (պատառական)» կամ «թակարդ (ապատ, ապետ)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԴՈՒԴԵԼ
«թռչել»
(բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Թերեւս նույնը դու(ռ)ել «թաքչիլ» ձեւի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
ԴՈՒԿԵՆԱՐԻՈՍ
(դուկենասիոս)
«երկհարյուրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. δουκηνάριος
< լատ. ducenarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՂԱՅ II
II
«ցցունք, գլխի մազափունջ կամ փետրափունջ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tug
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՆ
I
«քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu-
«փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
ԴՈՒ(Ռ)ԵԼ
««թաքնվել» (ԲՀ՝ «թաքչիլ»)»
Անստույգ (թերեւս)
թերեւս նույնը դողել «թռչիլ» բայի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։