Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 773 բառահոդված (էջ 42/78)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 444, սյունակ 1 Էջ 444
ՀԱՅՑ «հայց, խնդիրք, քննություն»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայցել, հայցուածք, բարեհայց, մշտահայց, արդարահայց, հայցական
Տե՛ս նաեւ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՆԱԿ (-ի, -աց (այլեւ -իւ)) (հանկանակ) «հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել, հանգանակութիւն, հանգանակապետ, հանգանակաւոր, հանգանակող
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԷՏ (-ի) «նման, հաւասար»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգիտապատիւ, հանգիտակ, հանգիտաքի, հանգետրնբաց, հանգետահասակ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՒՇ (յանկուշ) «զգոյշ, պարկեշտ, ամփոփ, կոկիկ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 446, սյունակ 1 Էջ 446
ՀԱՆԳՐՈՒԱՆ (-ի, -աց) «հանգրվան, իջեւան, նավահանգիստ»
Փոխառություն
Թերեւս ծագում է իրանական աղբյուրից: Իրանական ծագման դեպքում կապ չունի հանգիստ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 446, սյունակ 1 Էջ 446
ՀԱՆԴՈՅՐԺ «հանդուրժող, համբերող, դիմացող»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել»
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: Հավանաբար կապ ունի հնդեւրոպական *dher- «պահել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդուրժել, հանդուրժական, անհանդուրժելի, դժուարահանդուրժելի, անհանդոյ(ր)ժ
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՍ I (-ի, -ից) «հասնելը, հասունություն, հասակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *enek- «հասնել»
բայց կան հնչիւնական կողմի մեկնաբանութեան դժուարութիւններ. թերեւս պէտք է ենթադրել կոկորդային նախաձեւ եւ հայերենի *-ne- ներածանցով ձեւ, այլապէս կապը հասանեմ-ի եւ հ. հնդկ. asnoti «հասնում է» բառի հետ անհաւանական է (Mayrhofer-ը, KEWA 1, 66, ժխտում է այդ կապը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հասանել, հասակ, հասակակից, հասակաչափ, հասուն, հասու, հասույթ, հասկանալ, բարեհասակ, անհասակ, երագահաս, տհաս, ձեռնհաս, վերահաս, կարճահասակ, վաղահաս, վաղահասակ
Նոր՝
հասութաբեր, հասունություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. asnoti «հասնում է»
Մատենագիտություն
KEWA 66
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍԻՄՈՆԱ «մի դեղաբույս» (բժշկական/բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված (հունարեն կամ լատիներեն)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՈՒՄ «շուշանազգի մի բույս՝ վրացի կոճ, կեղծ ղանձլամեր» (բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՍԱԿԱՆ «հանապազ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
կազմված է հատ-ից՝ -ական վերջածանցով, բայց անհասկանալի է իմաստի մեկնությունը