Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՊՈՒՍՏ
(այլ տեղում՝ «ուստ»)
«սուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ առաջացել է ապօստոլոս (< հուն. ἀπόστολος) բառի աղավաղմամբ:
ԱՊՈՒՐ
I
«փրկություն, ազատում, կյանք, ապրելը, ուտելիք, սուպ, ապուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ստուգաբանորեն կապված է պուրծ արմատի հետ, որ կա եւ փուրձ եւ փուրթ- (փրթանիլ) ձեւերով (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնապուր,
մագապուր,
մարդապուր,
դյուրապուր,
ապրել,
ապրուստ,
ապրանք
Տե՛ս նաեւ
ԱՊՈՒՐ
III
«հանկարծական, անսպասելի, անիրավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապուրակի,
յապուրակել
Տե՛ս նաեւ
ԱՊՍՈՒԱՐ
«պարտքի դիմաց իրի գրավում, բռնագրավում»
(բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ (արհեստական)՝ ապսուարումն, ապսուառու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապսուարումն,
ապսուառու
ԱՊՍՏԱՄԲ
(-ի, -աց)
(ապաստամբ)
«ապստամբ, ըմբոստ, անհնազանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. apa- եւ stamba
«ապստամբել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապ(ա)ստամբել,
ապստամբութիւն,
ապստամբական,
ապստամբանոց,
ծառայապստամբ,
ապստամբապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
ԱՊՏԱԿ
«ապտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (իրանականա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապտակալից,
ապտակակոծ,
ապտակատու,
ապտակել,
ապտակումն,
բռնապտակք,
անապտակ
ԱՊՐ
«ամպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. abr
«ամպ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրայոյզ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ԱՊՐԱ
«ասեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ibra
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրախփլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ԱՊՐԴՈՒՄ
(-ոյ)
«բամբակոկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *apardum
փոխատու լեզու՝ պ. pārdum (pāldum)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 243;
Աճ. ՀԱԲ 243
(Ա)ՊՐԻԿ
(Ապրիկ)
«աման, գավաթ, բաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ibriq
փոխատու լեզու՝ արաբ. abarīq
«հոգն.»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստապրիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։