Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԶԱՐ
«վշտացած, նեղացած»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. āzār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազարել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԱԶԱՐԻՈՆ
««տարկլավան, մեղրամուշկ» (բույս)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրսկ. āzaryōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԱԶԲՆ
(ասբն, ասպն, ազբ-), -ին, -ունք
«հենքի թել, ծոպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pag'-
«ամրացնել»
-բ- աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական *pag'- «ամրացնել» արմատից՝ -բ- աճականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազբախումբ,
ազբոց,
ազբնագող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pas «օղակ. պարան, թոկ»
ավ.
pas «իրար կապել»
լատ.
compages «կապ, միացում»
ԱԶԳ
-ի, -աց
«ցեղ, տոհմ, ազգ, ժողովուրդ, տեսակ»
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ իրան. azg (՞)
(աղբիւրի՞ց)
«ճիւղ»
Փոխառութիւն իրանական աղբիւրի՞ց:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազգահամար,
ազգական,
ազգատ,
ազգատոհմ,
ազգովիմբ,
այլազգ,
չազգ,
չազգականութիւն,
ազգագեղութիւն,
մեծազգի,
վատազգի,
համազգի,
բազմազգեան,
բիւրազգի,
մերազգեայ
Նոր՝
ազգաբանական, ազգաբնակչութիւն, ազգագրական, ազգադավ, ազգակործան, ազգամոլ, ազգայնական, ազգատյաց, ազգուրաց
ազգաբանական, ազգաբնակչութիւն, ազգագրական, ազգադավ, ազգակործան, ազգամոլ, ազգայնական, ազգատյաց, ազգուրաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
azg «ճիւղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԱԶԴ
(աստ)
«լուր, տեղեկութիւն, զգացողութիւն, ազդեցութիւն, ազդեցիկութիւն, կարողութիւն»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *past
«ամուր»
Փոխառության աղբյուր՝ հ. պ. azdā
Փոխառության աղբյուր՝ պրթ. azd
Փոխառության աղբյուր՝ մ. պ. azd
թերեւս աստ գրութեամբ ձեւերը ծագմամբ տարբեր են ազդ-ով ձեւերից եւ ծագումն են հ.-ե. *past «ամուր» արմատից, որից նաեւ հայ. հաստ «ամուր. հաստ» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազդել,
ազդարար,
ազդելի,
ազդոյ,
աստոյ,
ազդու,
աստու,
աստետր,
աստի(ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85-86
ԱԶԴԱՐ
««հաւասար» (ԲՀ՝ «պարապար»)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. azdar
«յարմար, արժանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86
ԱԶԴԵՐ
(ազդիր)
««թեզանի» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pag’
«ամրացնել»
Հազիւ թե կապ ունենայ ազդն բառի հետ եւ ծագի հնդեւրոպական միեւնոյն *pag’ «ամրացնել» արմատից՝ այլ ածականով:
Տե՛ս նաեւ
ԱԶԴՐ
(աստր), -եր (ուշ՝ -երի, -երաց, -երանք)
«զիստ, ոտքի վերնամաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ost-dh-ur-
(անմիջական նախաձեւ՝ *ozdhur)
նախաձեւ
Հիւբշմանի նշած եւ Աճառեանի ՀԱԲ-ում (1, 86) բերուած զուգահեռները (հ. հնդկ. sákthi, աւ. haxti «աճուկ» եւ հուն. ἰσχί, ἰσχίον «ազդր») հայերենից ձեւով շատ հեռու են եւ Pok. IEW-ում (930) բերւում են *(s)keng- արմատի տակ, որ ոչ մի կերպ չէր կարող տալ ազդր: Ջահ. ՀԼՊ-ում (142) կասկածով նշուած հուն. σφύς «ազդր» զուգահեռը եւ վերականգնուած *ost-dh-ur- > *ozdhur նախաձեւը լիովին հաւաստի չեն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sákthi «աճուկ»
աւ.
haxti «աճուկ»
հուն.
ἰσχί, ἰσχίον «ազդր»
հուն.
σφύς «ազդր» (կասկածով)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86;
Pok. IEW 930;
Ջահ. ՀԼՊ 142
ԱԶՆ
-ին, -ինք, -անց
«սերունդ, ցեղ, ազգ, տեսակ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *g'en
«ծնել»
Փոխառության աղբյուր՝ աւ. ā-sna
«բնածին, ազնուական, ազնիւ»
Փոխառության աղբյուր՝ պ. (թուրք.) zn
Փոխառության աղբյուր՝ զրադ. āznāvaz
«ազնուական»
իրան. zan «ծնել» (<հ.-ե. *g'en):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիցազն,
դիցազնունք,
հսկայազն,
համազն,
հայկազն,
հայկազուն,
երկազն(ի),
թագազն,
ծառայազն,
ազնիւ,
ազնուական,
չազնուութիւն,
ազնուամեծար,
ազնվաշուք,
ազնվափայլ,
ազնվապետութիւն,
ազնվապետական,
անազնիւ,
գերազնիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
ā-sna «բնածին, ազնուական, ազնիւ» (*zan «ծնել» արմատից)
զրադ.
āznāvaz «ազնուական»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 512-513
ԱԶՈԽ
-ի, -ից
«խակ խաղող, խակ, թթու»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազոխանալ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։