Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 418 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՃ II «դատարկ, ունայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(k(h)ed- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *k*edio-) k*edio- > շոճ
կապ ունենայ հնդեւրոպական արմատի հետ, որտեղից շերտ բառը (*skhed-ri)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոճմտութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՅՏ (շուտ) «փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skheud- *skeud- «գցել, նետել, հալածել, (անանցող.), նետվել, շտապել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուտաբան, շուտախօս, շուտութիւն
Նոր՝
շուտասելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. zūd «փութկոտ, արագաշարժ, շուտ, արագ»
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՇՈԿԵԼ «ջանալ գեղեցիկ երեւալու, նազկոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeg- «ցատկել, աշխոյժ, շարժում» (անմիջական նախաձեւ՝ *skhog-) *skhog-> շոկ
Կրկնաւոր կազմութիւն, որի հիմնական շոկ բաղադրիչը կապ ունի հնդեւրոպական արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոշոկան, շոշական
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՓ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *skhob'-) բնաձայնական տիպի արմատի երկրորդական ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոփաշոփել, շոպշոպել
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՐ (ուշ՝ -ի, -ից, -ոյ) «շոր, հագուստ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *skhor-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շորեթափիլ, շորեղեն, կեղտաշոր, ոտնաշոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. horr «վշյա հագուստ»
լատ. corium «կաշի, մորթ»
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՐԹ «գույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ker- «գունանիշ» (անմիջական նախաձեւ՝ *skhorth-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոգնաշորթ, դեղնաշորթ, կարմրաշորթ, պաղշորթ, կապուտաշորթ, նսեմաշորթ, մթնաշորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. karata- «մուգ կարմիր»
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՐԻԿ «քսու, խառնակիչ, խռովարար»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Աղբյուր՝ պ. šōr (թերեւս) «խռովություն»
Անստույգ բառ: Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից.
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՐՈՄ ««շերեփ» (°)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)krem-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)krem- հիմքի հետ՝ *(s)ker- «կտրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շորոմաձեւ
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՒԱՅՏ (շուայթ) «գոփ, վավաշոտ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուայտանալ, շուայտութիւն, շուայտասէր, շուայտանք, շուայտաբարոյ
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՒԱՐ (շուայր, շիայր, շիար) «շվար, շվարանք, շվարում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeu- «ուշադրություն դարձնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուարիլ, շուարումն, շատաշուար
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. caveo «զգուշանալ»
լատվ. kavek «դանդաղեցնել, հապաղեցնել»
գոթ. ur-skaws «զգույշ, շրջահայաց»