Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 417 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵԺԱՏ «մի տեսակ խեժ, անգուժատ»
Անստույգ
Աղբյուր՝ պրս. žad «խեժ»
Երկրորդ բաղադրիչը կարող է կցվել պրս. žad «խեժ» բառին, սակայն անբացատրելի է մնում փե- տարրը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵՂԱՄԻԿ «նեղ սափոր (գինու)»
Ծագումն անհայտ է
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵՂԿ (-ի) «վարագույր, վրանի պատ, լեռան ստորոտ, փեղկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *spelg- «ճեղքել, բացել, պատռել, պատռվել» (անմիջական նախաձեւ՝ *spelg- (*sphel-, *phel-))
Բնիկ հնդեւրոպական՝ *spelg-` *spelg- (*sphel-, *phel-) «ճեղքել, բացել, պատռել, պատռվել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղկիլ, երկփեղկ, խորանափեղկ, վերնափեղկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. phálati «ճեղքվել, կիսվել»
հուն. σφαλάσσειν «կտրել»
լատ. spolium «կաշի, ավար»
հ. վ. գ. spaltan «ճեղքել»
Մատենագիտություն
Pok. IEW 677; Աճ. ՀԱԲ 495
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵՂՈՅՐ «կանացի գլխարկ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղուրագործ, փեղուրավաճառ
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵ(Ր)ՇԱՒՈՐ «արվեստով պատրաստված, լավ հորինվածք ունեցող» ((ԲՀ՝ փեշր «նմանավոր»))
Ծագումն անհայտ է
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՌԵԿ «ճեղք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sphēr- «ճեղքել, բացել, կիսել» (անմիջական նախաձեւ՝ *sphēr-g-)
արմատից. հմմտ. հուն. σπαράσσω «պատռել», հ. իսլ. spiorr «շորի պատռած կտոր», լիտվ. spragėti «պայթել»։ Ըստ Աճառյանի (ՀԱԲ 4, 496), -եկ-ը կարող է լինել վերջածանց կամ *-g աճականի արտացոլումը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեռեկել, փեռեկումն, փեռեկտել, պեռեբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σπαράσσω «պատռել»
հ. իսլ. spiorr «շորի պատռած կտոր»
լիտվ. spragėti «պայթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՏՈՒՐ (-ո) (բ. փայտուր, թեպուր) «փետուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փետրամօրուս, փետրիկ, նորափետուր, լուսափետուր, թեպրել, փետրատափ
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՐԵԶԱԿ (-ի, -աց) (փերեզիկ, փորեզիկ, փորեզիկ, փորզեկ) «շրջիկ մանրավաճառ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *perezak, perezīk
Աղբյուր՝ պ. pīrzī
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. *perezak, perezīk, պ. pīrzī։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՐԹ (-ի) «կտոր, պատառ, ծվեն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sphēr- «ճեղքել, պատռել, կիսել» -թ աճականով
«ճեղքել, պատռել, կիսել» արմատից՝ -թ աճականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փերթել, միափերթ, սեկափերթ, փերթկար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499
Տե՛ս նաեւ
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՐՃՈՒԿ «փշուր, կտոր»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի փեռեկ-ի հետ։