Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 416 / 574
ՇԼՆԻ
(հգն. շլին-ք)
«պարանոց, վիզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skel-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kulni «կրունկ»
Տե՛ս նաեւ
ՇԼՈՌՈՍ
«դեղնականաչավուն խաղողի մի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χλωρός
χ-ի š (շ) արտասանությամբ
Մատենագիտություն
H. AG 368;
Աճ. ՀԱԲ 522
ՇԿԱՀ
«նետի ծայր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շկահիւն,
շկահական,
շկահել
ՇԿԱԹԱԿ
(շկօթակ, ըշկոթակ)
«աքսոր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. *šikaftak
(հավանաբար)
Աճառյանը (ՀԱԲ 3, 523) որպես աղբյուր նշում է մ. պ. *šikaftak ձեւը՝ կցելով šikaf-tan «ճեղքել» (ըստ Աճառյանի՝ «թիվը բյուր եւ անհամար առնել») բային՝ իմաստային յուրահատուկ անցումով՝ իբր «խեղելով աքսորել»
Մատենագիտություն
ՀԱԲ 523
ՇԿԼՈՐ
(շկլօր, շկլաւր)
«կաղին»
Ծագումն անհայտ է
բ.` նաեւ «շլոր»
ՇՂԱՐՇ
(շղաշ, շարշ)
«նուրբ կտոր, տոյլ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղարշատենդ
ՇՂԹԱՅ
(-ի, -ից)
«շղթա»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. šīšiltā
Աղբյուր՝ ասոր. šešaltā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղթայագործ,
շղթայակապ,
շղթայաձեւ,
շղթայատող,
շղթայել,
շրթնաշղթայ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 477;
H. AG 314;
Աճ. ՀԱԲ 524
ՇՂՈՒ
(շղուա-, շեղա-, շուղա-, շղուրտա-)
«հիմար»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. šlu
(թերեւս)
«խենթ, հիմար»
Աճառյանը (ՀԱԲ 3, 524) կասկածով հնարավոր է համարում հակառակ փոխառութիւնը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղուաբարոյ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524
ՇՄԿԵԼ
«խառնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շմկել
ՇՆԹԵԼ
«շողոքորթել, շողոքորթական խոսքեր ասել»
Ծագումն անհայտ է
բ.` «հանդիմանել, սաստել»: Բաղադրութիւն՝ շնթկնթանք («բարբաջանք»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնթկնթանք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։