Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 414 / 454
ՏՈՌՆ
II
(-ան)
«սանդի կոթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«ծառ, փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *doru-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդատոռն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
druna «աղեղ»
հուն.
δόρυ «փայտ, գավազան, նիզակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 426
ՏՈՌՔ
««?» (տոռք եւ մասարն վերամբարձ առնելով կապակցության մեջ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՏՈՐԲԱՆ
«ուսմունք»
Ստուգաբանություն (՞)
տոր-(?) եւ բան բաղադրիչներից կազմված բառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
ՏՈՐԳ
«ոստայն, սարդոստայն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *doru-)
հ.-ե. արմատ՝ *dorgh-
«բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *dōrgh-so+ակ)
կարելի է իրոք միացնել հնդեւրոպական *doru- «փայտ» հիմքին, որից ծագում է տարգալ բառը կամ տրցակ-ի հետ միասին բխեցնել *dorgh- «բռնել» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
Տե՛ս նաեւ
ՏՈՐՄ
I
««խումբ» (հատկապես՝ «նավախումբ»)»
Ստուգաբանություն
Տարմ-ի ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորմիղ,
նաւատորմ,
նաւատորմիղ,
նաւատորմիլ
Տե՛ս նաեւ
Տ(Ո)ՐՈՄԵԼ
(տորորել)
«տորորել, ճմռել»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter-
«պտտելով տրորել, շփել»
իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք,
տորոսանք,
տրոր,
տրորել
Տե՛ս նաեւ
ՏՈՐՐ
«ճյուղ, խաղողի որթի թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել,
տորրանոց,
կարծրատորր
ՏՈՒԱՅՏԵԼ
«տառապել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dāu-/du-
«այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք,
տուայտութիւն
ՏՈՒԱՐ
(ուշ՝ դուար, դովար)
«տավար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dīpǝro-
«արջառ, զոհաբերվող կենդանի»
(անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած,
տուարածական,
տուարածափակ,
Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zebar «զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
ՏՈՒԿԱՏ
«տկար, վատուժ, մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
տոկ «տոկունութիւն»+-ատ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։