Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 414 / 764
ՁԷԹ
(-ոյ)
«ձեթ, ձիթապտղի յուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. zeθ (zaitā)
սեմական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձիթենի,
ձիթապտուղ,
ձիթագործ,
ձիթել,
մոլաձիթենի,
նշաձեթ,
կպրաձեթ,
կպրաձիւթ,
ձիթուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
արամ.
—
ասոր.
zeθ (zaitā)
Մատենագիտություն
H. AG 309;
Աճ. ՀԱԲ 151;
Ջահ. ՀԼՊ 458
ՁԻԳ
«ձիգ, պիրկ, ամուր, պինդ, երկար, հիւսուածք, գործուածք, զգեստ, արորաձող, նեարդ, նետ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'hei-
«քշել, արագ շարժել, նետել, շպրտել»
(անմիջական նախաձեւ՝ *g'he-gh- կամ *g'hi-u-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգել,
ձգիչ,
ձգարան,
ակնատաձիգ,
քաջաձիգ,
նետաձիգ,
հրաձիգ,
բացաձիգ,
լիաձիգ,
երկնաձիգ,
ձեռնաձգութիւն,
ձգձգել,
ձգտել,
ձգակապ,
ձգափոկ,
ձգողութիւն,
ձգողականութիւն,
առաձգական,
հրաձգարան,
հրաձգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
zaena «զէնք»
հ. հնդկ.
haya- «նժոյգ»
հայ.
ձի
Տե՛ս նաեւ
ՁԻԹ
(-ո)
«ձյութ, կուպր»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. ziftā
Աղբյուր՝ ասոր. zeftā
Աղբյուր՝ արաբ. zeft
սեմական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կպրաձութ,
ձութել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 154
ՁԻՒՆ
(-եան, -եանէ)
«ձյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hei-
«ձմեռ, ձյուն»
(անմիջական նախաձեւ՝ *g'hiiom-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձիւնանալ,
ձիւնաջուր,
ձիւնաբեր,
ձիւնաբող,
ձիւնախաղ,
ձիւնասառն,
ձիւնախառն,
ձիւնածաղիկ,
ձիւնել,
ձիւնասպիտակ,
ձիւնագունդ,
ձիւնագնդիկ,
ձիւնահալք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zyā «ձմեռ»
հուն.
chiōn «ձյուն»
լատ.
hiems «ձմեռ»
Մատենագիտություն
H. AG 470;
Աճ. ՀԱԲ 155
ՁՄԵԼ
«դիտել, սեւեռուն կերպով նայել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g'hel-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'hel-mo- / *g'hlu-me)
բնիկ հնդեւրոպական` *g'hel-mo-(?) (*g'hlu-me) *g'hel- «փայլել, շողալ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
glyma «մռայլ կերպով, սպառնալից կամ դարանակուտ նայել»
արեւելափրիզ.
glumen «դարանակուտ»
հայ.
ձաղ (հայ-գերմանական զուգաբանություն)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 170
ՁՈՒԽԼ
(ձուլիլ)
«շեղվել, խոտորվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'huel-
«շեղվել»
Ներկայացնում է ձախել (ձախ) բառի ձայնդարձը եւ ձուլիլ-ի հետ միասին ծագում է հնդեւրոպական *g'huel- «շեղվել» արմատից` լ > ղ > խ վաղ անցմամբ:
ՁՈՁՐԻ
(ձոնիր, ձնճնիր)
«տգեղահասակ (?)»
(ԲՀ)
Անստույգ (՞)
Կապ ունի՞ ձառ «կոշտ ու կոպիտ, տգեղ» բառի հետ (կրկնավոր կազմություն՞):
ՁՈՒՆՁ
«հին շոր, քուրջ»
(բ. «կապերտ»)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. jonji
(թերեւս)
փոխառություն՝ վրաց. jonji:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձնձի,
խորձունձ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։