Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 413 / 764
ՁԱՌ
«կոշտ ու կոպիտ, անշնորհք, խնժոռ, տգեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձառադեմ,
ձառմուկն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հո.
garb «կոշտ, կոպիտ»
կիմր.
garw «կոշտ, կոպիտ»
Մատենագիտություն
Աճ ՀԱԲ 146
ՁԱՌ(Ա)ԳՆԵԼ
(ձեռագդել)
«ծեծել, հանդիմանել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի ձառ արմատի հետ
ՁԱՐ
I
«(կոշտ) մազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձարաձեւ,
ձարի,
ձարմաղ,
ձարխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձառ
լատ.
horreo «սառչել, փշաքաղվել, սարսափել»
Մատենագիտություն
Pok. IEW 445;
Ջահ. ՀԼՊ 128
ՁԱՐ
II
«խոյ, նոխազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’hers-
Կապ ունի *g’hers- արմատին պատկանող ձար «(կոշտ) մազ», ձառ «կոշտ, տգեղ» արմատների հետ
ՁԱՐԲ
«մեծ-մեծ, խոշոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g’her(s)
«հառել, սեւեռել»
(անմիջական նախաձեւ՝ *g’hr-b-h-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձառ «կոշտ»
հայ.
ձար «(կոշտ) մազ»
հ. հո.
garb
կիմր.
garw «կոշտ»
ՁԱՐԶԱՍ
«գզգզված, բզկտված, թել-թել բաժանված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’her(s)-
«հառել, սեւեռել»
Կրկնավոր կամ -ատ վերջածանցով կազմություն. երկու դեպքում էլ հնարավոր է կապը հնդեւրոպական *g’her(s)- «հառել, սեւեռել» արմատի եւ հայերեն ձար «թել», ձրձել «կեղեփել, գզել» բառերի հետ
ՁԱՒՆ
(ձօն)
«ընծա, նվեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g’ha-
«կանչել»
հ.-ե. արմատ՝ *g’hu-
«լցնել, թափել»
Աճառյանի կարծիքով
Աճառյանը բխեցնում է հնդեւրոպական *g’hu- «լցնել, թափել» արմատից՝ -աւն մասնիկով (ածանցով), որ հնչյունապես պակաս հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաւնել,
ձօնել,
ձաւնարան,
դիւաձաւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
havati «կանչում է»
ավ.
zavaiti «կանչում է, նզովում է»
լիտվ.
žaveti «կախարդել»
Մատենագիտություն
Pok. IEW 413;
Աճառյան (ՀԱԲ) 161
ՁԳԵՌՏ
«զգայռում, որձկալը»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս զգայռ (զ+գայռ) ձեւի բարբառային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգռտալ,
զկռտալ,
ձկռտել,
ձռկտել,
կձռտալ,
զկրկտանք
ՁԵՂՈՒՆ
-ուան
«ձեղուն, առաստաղ, քիմք»
Բնիկ հնդեւրոպական
Աճառյանը (ՀԱԲ 3, 148) սրան միացնում է ձողունք «առաստաղ, կտուր» բառը (որպէս ձայնդարձային ձեւ), որ ՆԿԲ-ն դիտում է ձող բառի հոգնակի (հաւաքական) ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեղունանալ,
դուն,
ձեղունահանբ,
բարձրաձեղուն,
հաստաձեղուն,
եռաձեղուն,
հրաձեղուն,
երեքձեղեայ,
չորեքձեղունեայ,
երկնաձեղուն,
սրահաձեղուն,
կարծրաձեղուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χείλος «շրթունք»
հ. յուլ.
giolnar «ծնոտ»
Մատենագիտություն
Pok IEW 436;
Աճ. ՀԱԲ 148
ՁԵՏ
(-ոյ)
(ցետ)
«պոչ, առնանդամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hed-
«կղկղել, անցք, ծակ»
(անմիջական նախաձեւ՝ *g'hédo-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քառաձետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
hadati «կղկղում է»
հուն.
χόδαν «հետոյք»
ալբ.
djes «կղկղել»
Մատենագիտություն
H. AG 471;
Աճ. ՀԱԲ 150
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։