Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 412 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՉԽՆՉԵԼ «խրխնջալ»
Բնաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
Տե՛ս նաեւ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՋՈՅՔ(-Ք) ((խնճոյ(-ք)), -ի, -ից) «ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khendh- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական, բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ. xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՁՈՐ II «խառնակ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՏՈՒԶ «կուղբ, ջրշուն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qunduz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԵԼ «դադար առնել, (անկողնում) հանգստանալ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ արդյոք խիշտ «անկողին» բառի հետ
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԽԹԵԼ «սփոփել, հոգալ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
բաղադրյալ կազմություն՝ խշ-(ել) եւ խթել (խթի)
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԿԻԼ «չորանալ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xušk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381-382
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇՈՒՐ «մանրուք, մանր կտորտանք, փշուր, քիչ, սակավ, սեզ, ճիլ» (բբ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խշրել, խշրիլ, խշրիկ, խշրուկ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՇՏՐԵԼ (սխալ ընթերցմամբ՝ իշտրել) «արհամարհել»
Ծագումն անհայտ է
թերեւս սխալ ընթերցմամբ՝ իշտրել
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՇՐԻԿ «աղտոր, բութիա»
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ