Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 410 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԱՆ «թագավորանիստ, թագավորական քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. ōstāndār «գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց, ոստանիկ, սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 570
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԻԿԱՆ (-ի, -աց) «թագավորական բարձր պաշտոնյա, արաբական կուսակալ, ոստիկան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. ōstīkān (ōstīgān) «հավատարիմ, վստահելի (անձ)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏԻՆ (ոստան) «անջրդի, չոր, ցամաք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *ozd- (*azd- ի կողքին))
Կասկածելի է դարձնում հ.-ե. *a-ի դիմաց *o-ի առկայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՂ «սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
Ո(Վ) (վ), սեռ. ոյր, տր. ում «ով»
Բնիկ հնդեւրոպական
Ո-ի տարբերակը՝ ձայնաւորից առաջ վ-ի յաւելմամբ (ո՞վ իցէ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոմն, որ, ով
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎԱՆ (ովանայ, ովամայ), -այ «ծովային մի կենդանի, ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ωάννην
Հուն. Ωάννην անուան տառադարձութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎՍԱՆՆԱՅ (ուսանա), -ի «օվսաննա, օրհներգ, օրհնություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ωσαννά < եբր. hōšī'anā «փրկի՛ր, խնդրում եմ»
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 573
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎՐԱԿ «բանակ»
Ծագումն անհայտ է
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՏՆ -ին, -ամբ, ոտք, -ից «ոտք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pod- «ոտք» (անմիջական նախաձեւ՝ *pod-m-) *pod-/pəd- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոտնակապ, ոտնակապել, ոտնառ, ոտնատեղի, ոտանաւոր, հետիոտն, անոտք, լեռնոտեայք, անոտեայ, քարըմբռոտել, ոտնաձայն, խոչընդոտն, ճիոտն, արագոտն, եղնոտն, բազմանոտանի, չորքոտանի, երկոտանի, երեքոտանի, եռոտանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pad
ավ. paθ-
հուն. πούς (սեռ. ποδός)
գոթ. fōtus
խեթ. pata- «ոտք»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 573-574
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՏՆԵԱՅ «լուսոյ յարութիւն, կամ լոյս վերահայեաց» (ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
ինչ-որ հատուկ անուն՝ իր մեկնութեամբ հանդերձ