Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 410 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԲԱԹ «քաղցր ըմպելիք, օշարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šārbat
Աղբյուր՝ պ. šārbat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 503
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԺ (-ի, -ից) «երերում, շարժում, երկրաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *sker-gh-) *gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» արմատի հետ՝ *sker-gh- > շարժ (*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ)։ Կասկածելի է իրանական ծագման վարկածը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարժել, շարժահիմն, շարժումն, շարժուն, շարժիչ, անշարժ, գետնաշարժ, դյուրաշարժ, թեթեւաշարժ, հողմաշարժ, երկրաշարժ, զինաշարժ, արագաշարժ, դժվարաշարժ, շարժապատկեր, շարժառիթ, շարժօն, անշարժութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԻԱՏ (-ի) (շարյատ, շարէտ, շարատ, բ.՝ շառատ, այլեւ շահադ) «տոկոս, վաշխ, տուրք, հողահարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šarī‘at «օրենք»
Աղբյուր՝ արաբ. šahad «վկա»
բայց արաբ. šarī‘at «օրենք» բառը չունի հայերենի այս իմաստը. բ. շահադ ձեւը բաղարկված է արաբ. šahad «վկա» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԽՈՒՆ (շարխոն, շախրուն, շարիան) «ինքնացան կակաչ»
Փոխառություն
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՄԱՇՈՒՐԱՅ (բ.՝ շրմըշող) «բաղեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. sarmašǝq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԱՐՈՒՐԻԿ «մի ծաղիկ»
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմված է -իկ ածանցով՝ շար եւ շարոյ բաղադրիչներից, որոնք թերեւս կապ ունեն շար «շարք» բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԱՓ «շրշյուն, սոսափյուն»
Բնաձայն
Կրկնավոր-բնաձայնական կազմություն (հմմտ. թարթափ, կարկափ)։ Մալխասյանցը (ՀԲ 3, 507) միացնում է շորշոփ-ի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարշափիւն
Մատենագիտություն
ՀԲ 507
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԵԼ (շարժել) «պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՍԱՂԱՐ (շադսաղար) «քաղաքագլուխ»
Ստուգաբանություն
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՒԱ(Ր)ՇԱՐԻՒՆ «նվիկ խոտը, մի հիվանդություն»
Պատճենում
Աղբյուր՝ պ. xūn-i-siyāvaš
Կազմված է շաւար եւ արիւն բաղադրիչներից՝ պ. xūn-i-siyāvaš կապակցության պատճենմամբ:
Մատենագիտություն
H. AG 213; Աճ. ՀԱԲ 505