Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 406 բառահոդված (էջ 41/41)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԱԿ «բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -nāk
Ինչպէս ցոյց է տալիս կենսունակ բառը, -ունակ ածանցակերպը ծագում է ունակ «ունեցող» ածականից (ունիմ բայից. հմմտ. եւ ընդունակ): նկատի ունենալով -ունակ-ով իրանական հիմքերի նշանակալից թիւը՝ թերեւս կարելի է ենթադրել միջին իրանական ածանցակազմ -nāk ածանցի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆՔ «արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք, թոռնունք, երիցունք, հարսունք, խրախունք, ողնունք, կոչունք, տոռնունք, հրաշունք, բարձունք, մկանունք, մանունք, ցցունք
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՑ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sko- նախորդող -ու- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-sko- ածանցից՝ նախորդող -ու- հիմքային տարրով, բայց հետագայում ընդհանրացել է նաեւ այլ հիմքերի համար։ հմմտ., թերեւս, խայտուց < *khaidu-sko- (*u-ով հիմքերի համար հմմտ. հ. հնդկ. -kētu- «լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր», գոթ. haidus «եղանակ» (*«լուսերեւույթ»))։ ոչ հնդեւրոպական -ու-ով հիմքերի համար հմմտ. կիզուց՝ կիզում բայից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալուց, զայրույց, խայտուց, կիզուց, նեղուց, սպիտակուց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
-kētu-
«լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր»
գոթ.
haidus
«եղանակ (*«լուսերեւույթ»)»
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՑՔ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույն ծագումն ունի, ինչ -ուց-ը՝ -ք հոգնակերտի հավելմամբ, որը եւ հատուկ գոյականական արժեք է տվել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարուցք, լայնուցք, մոլուցք
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՈՒՔ «այրուք, քամուք, գինարբուք, գինըմպուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ու ածանցի եւ -ք հոգնակերտի բաղադրությամբ:
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՏԻ «մանկտի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կարելի է ենթադրել, որ ինչպես -ոտի հավաքականակերտ ածանցը կազմված է -ոտ եւ -ի ածանցներից, այնպես էլ -տի-ն կազմված է -ոտ եւ -ի ածանցներից. սակայն այս ենթադրության համար առայժմ որոշակի ապացույցներ չկան: