Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 41 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԵԳ (-ի) (արագ-, արեգն) «արեւ, արեւելյան, հայոց տոմարի 8-րդ ամիս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *reu- «կարմիր > արեւ»
«արեւ», արեւ, -ու, յ-ոջ «արեւ, արեւի լոյս, կեանք» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արեգաւէտ, արեգնապաշտ, արեգունի, արեգնափայլ, արեգդէմ, արեգնածաւալ, արեգակն, արեգնակէզ, արեգնատենչիկ, յարագէյ, արեգնակէզ, արեւելք, արեգնակնակ, արեւմուտք, արեւագալ, արեւածայրք, արեւապաշտ, արեւկայ, յարեւացուցանել, արեւորդի, արեւանկ
Նոր՝
արեւոտ, արեւահայեաց, արեւահար, արեւահարութիւն, արեւելահարաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. raví «արեւ»
Մատենագիտություն
H. AG 424; Աճ. ՀԱԲ 311
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԵԿ (արեգ, առեգ) «զօրաւոր, սաստիկ, գերազանց, առաւել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *treg- «ուժերը լարել, ուժ»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապարեկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ. trēn «քաջ, ուժեղ» (<*tregs-no-)
հ. իսլ. þrekr, þrek «ուժ, քաջութիւն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 154, 209
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԷ «ունայն» (ԲՀ)
Անստույգ
Կեղծ բառ, որ առաջացել է արեւունայ (արեօն) գլխաբառի աղաւաղումից
Մատենագիտություն
ԲՀ 351
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԸՆԿՄՆԵԼ «կտրատել»
Անստույգ (թերեւս)
բառից՝ աղաւաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԹ I «արթնացում, արթնութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)er- «ցնցուել, ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *prth-, *(s)p(h)erd/t(h)-) *-d/t աճականով
ձեւից, որ ծագում է *(s)p(h)er- «ցնցուել, ոտքով հրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արթուն, արթնութիւն, արթնական, արթնամիտ, արթնանալ, ծանրարթուն, զարթնու, զարթչիլ, զարթնական, զարթնանալ, զարթմնի, պատերազմազարթոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ հարթնու, հարթչիլ, արթչիլ
հ. հուն. όρνυμαι «վեր ցատկել, թարմանալ»
հ. իսլ. spradka «թայտալ»
հ. իսլ. spretta «վեր ցատկել, դողալ»
սերբ.-խորվ. prenuti se «վախենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 314
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԹ II (արթչիլ) «խուսափում, հրաժարում, հետ կենալ»
Ստուգաբանություն
Նոյնն է նախորդի հետ՝ արթ- «արթնացում, արթնութիւն» (տե՛ս), այլեւ հարթչիլ (հարթնու)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արթչիլ
Տե՛ս նաեւ
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԺ (ուշ՝ աժ-) «արժէք, գին»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. aržitan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արժել, աժել, արժէք, աժէք
Նոր՝
արժեքաւոր, արժողութիւն, արժեգին, արժեթուղթ, արժետոմս, անարժէք, թանկարժէք, 메ծարժէք
Մատենագիտություն
H. AG 93; Աճ. ՀԱԲ 315
Տե՛ս նաեւ
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԺԱՆ -ի, -ից, -աց (մ. հ., արեւմտ. արժան, արեւել. էժան) «պատշաճ, վայելուչ, պատշաճ բան, դրամակնիք, արժէք, դիւրագին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. arzān
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արժանանալ
Նոր՝
արժանայիշատակ, արժանապէս, էժանագին, արժանել, էժանանալ, արժանաւոր, էժանութիւն, արժանաւորել, արժանաւորութիւն, արժանահաւատ, արժանապատիւ, արժանապարտ
Մատենագիտություն
H. AG 92; Աճ. ՀԱԲ 315
Տե՛ս նաեւ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՆՃ (բրբ. արինճ) «ճնճղապաշար, polygonum aviculare L.» (բուսաբանական)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *arenkio- «հացահատիկի տեսակ (?)» (անմիջական նախաձեւ՝ *arenko-)
Եթէ ճ-ն ջ-ի բարբառային խլացման արդիւնքն է, եւ բուն ձեւն է արինջի, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *arenkio- (*arenko-) «հացահատիկի տեսակ (?)» հիմքից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. αρακος «տափոլոռ»
լատ. arinca «մի հացաբոյս»
Տե՛ս նաեւ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՈՒՎԴ «մայրի (ծառ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. (՞) (բուն ձեւը չի հաւաստւած)
Փոխառութիւն (տառադարձում)՝ եբրայերէնից (հունական տառադարձութիւնը)