Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 41 / 411
ԱՒՐԱՒՐ
(օրոր)
«օրոր, օրորոցային երգ»
Բնաձայն (թերեւս)
Կրկնավոր (բնաձայնական) կազմութիւն՝ թերեւս հնդեւրոպական *au-ro-ից (հմմտ. աւրեր) եւ երեր արմատի ձայնդարձային ձեւի (որոր-) բաղարկութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրաւրել,
որորալ,
աւրաւրոց,
աւրորան
Տե՛ս նաեւ
ԱՒՐԵՐ
(-ի, -աց)
(օրեր)
«անեծք, նզովք, նախատինք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *au-ro-)
բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)
Թերեւս կրկնավոր կազմութիւն՝ հնդեւրոպական *au-ro- ձեւից (*au- «խոսել»)՝ բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αὐώ «գոռալ, ճչալ»
հուն.
ἀρᾱ́ «աղոթք, անիծել» ((*αρφα))
լատ.
ōrō «խոսել, խնդրել»
խեթ.
aruuāi «ժխտել, դիմել»
խեթ.
arliia- «պատգամախոսել»
ԱՒՐԷՆ
(-ի, -աց)
«օրէնք, կարգ, հին աւանդութիւն, իրաւունք, օրինագիր, սովորութիւն, հաղորդութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *awδēn
Աղբյուր՝ պ. ādīn
Աղբյուր՝ պ. āyīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաւրէն,
աւրէնսդիր,
աւրէնուսոյց,
աւրինական,
ապաւրինի,
յաւրինել
Մատենագիտություն
H. AG 510-511;
Աճ. ՀԱԲ 618
ԱՒՐԹԻ
(օրթի, օրթիւ, աւոթի, որթիւ, ռոթիւ, ուռթի, ուռթիւ)
«ուղղիղ կանգնեցէք (ուշադրութեամբ լսելու համար)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀρθοί
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ԱՒՐԻՈՐԴ
(ուշ՝ -ի, -աց)
(օրիորդ, որիորդ, ուրւորդ)
«կոյս աղջիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pō-
«փոքր զաւակ, ձագ»
(անմիջական նախաձեւ՝ *pōu-)
աւր- արմատը
Թերեւս բաղադրութիւն աւր- (հնդեւրոպական *pōu- «փոքր զաւակ, ձագ» արմատից. հմմտ. հուն. παῦρος, լատ. parvus «փոքր») եւ -որդ (=որդի) բաղադրիչներով։ Ավելի քիչ հավանական է աւր-ը բխեցնել ուրարտ. euri «տեր» բառից (Ղափանցյան)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրիորդութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παῦρος «փոքր»
լատ.
parvus «փոքր»
ԱՒՐՀՆ
(ուշ՝ -ի)
(օրհն)
«օրհնութիւն, բարեմաղթանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *āfrīnam
Աղբյուր՝ ավ. āfrīnāmi
Աղբյուր՝ պ. āfrīn
Աղբյուր՝ պ. āfarīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրհնել,
աւրհնութիւն,
բազմաւրհնեալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 620
ԱՒՑՏԵԼ
(աւծտել, ռցտել)
«շեղել, հեռացնել, պառակտել»
Ստուգաբանություն
ԱՓ
(-ոյ)
«ձեռքի ափ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ap-
«բռնել, վերցնել, հասնել»
(անմիջական նախաձեւ՝ *aph-)
տարբերակից
ըստ Պետերսենի. անհավաստի են համարում Մեյեն եւ Աճառյանը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափաչափ,
ափալոք,
ափիկ,
ափկից,
ափցի,
ափլափել,
ափլեզ,
ափնիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άφή «շոշափում, բռնում, բռնելը»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ԱՓՍԷ
(ափսեայ)
««մետաղյա սկավառակ» (նոր՝ «կերակրաման» (արեւել.), «թեփսի, սկուտեղ» (արեւմտ.)»
Ստուգաբանություն
ԱՓՍՈՍ
«ափսոս, ավաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. afsōs
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ափսոսալ,
ափսոսանաց
Մատենագիտություն
H. AG 262;
Աճ. ՀԱԲ 366
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։