Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 41/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՇՏԱՄԲԵԼ «հանդիմանել, կշտամբել»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ խեթ. kušdu-āi (թերեւս) «կշտամբել, նախատել»
կազմված է անկախ չգործածված *կուշտն բառի գործիականից (կշտամբ), որ իր հերթին կարելի է բխեցնել խեթ. kušdu-āi «կշտամբել, նախատել» բայից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կշտամբիչ, կշտամբանք, կշտամբութիւն, ինքնակշտամբելի
Մատենագիտություն
Ջահ. ՀՀՀԼ 155
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶՊԱՏ (-ի, -աց) (բ. կոզբանդ) «լաչակ»
Անստույգ
Քանի որ կա բրբ. կոզբանդ տարբերակը, որի -բանդ-ը իրանական ծագում ունի, ուստի հավանական է առանձնացնել կոզ «?» եւ պատ բաղադրիչները, որոնցից առաջինի ծագումը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզպատել
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈԿՈԶ «մեծամիտ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն՝ *կոզ- արմատից, որ առանձին չի ավանդվել, եւ որի ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոկոզարան, կոկոզաբանել, կոկոզավիզ, կոկոզանք, կոկոզումն, կոկոզիլ, կոկոզանալ, կոկոզնալ
Էջ 416, սյունակ 1 Էջ 416
ԿՈՂ (-ի, -ից, -աց) (կողն, -ան) «կող, կողք, կողմ, կողակից, կին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gol- «ճյուղ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 621), հետեւելով Մեյեին, համեմատում է բոխս. Ա källyme, Բ källymiye «կողմ» բառերի հետ, սակայն այս բառերի բուն իմաստն է «ուղղություն, աշխարհի կողմ», եւ նրանց համեմատությունը հուն. κλίμα «աշխարհամաս. աշխարհի կողմ» բառի հետ ավելի հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կողակից, կողաբաղ, կողահերձ, կողահոս, կողամայր, կողնիլ, զառիկող, զառիկողի, հարստակող, միջակող, պատկողանդոց, անկողին, ընկողին, անգողին, ընգողին, ընկողնիլ, գետնանկողին
Նոր՝
կողոսկր, կողիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կողր «ճյուղ»
ռուս. голья «ճյուղ»
Մատենագիտություն
Աճառյան 621
Տե՛ս նաեւ
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԴ «կոճղ, հաշմանդամ, անդամալույծ, կոնդ, բլուր, գերեզման»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. kund «kond»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 632
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՌՈՒԱՆԴՐՈՆ (գրուած կոռիանդրոն) «գինձ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. κορίανδρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 638
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ II «ձագ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g^or-
Յ. Պոկոռնին (IEW 1, 485) տալիս է միայն ածանցյալ *g^rebh- «սաղմ, երեխա, ձագ» նախաձեւը, որի *g^orēbh- տարբերակից, թերեւս, ծագում է կորիւն-ը (*g^orēbh-no` ըստ O. Hass-ի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիւն, խոճկոր, խոճկորակ, առիւծակորիւն, գայլակորիւն, իժակորիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gárbhas «արգանդ, սաղմ»
ավ. garəva «արգանդ, սաղմ»
հուն. βρειρος «սաղմ, նորածին, երեխա, ձագ»
ռուս. жеребенок «քուռակ, մտրուկ»
Մատենագիտություն
IEW 485
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻՒԹԱՆՏ (կորիբանտ, կորիբանդ) «փռյուգիական քուրմ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիբանդեցիք
Էջ 425, սյունակ 1 Էջ 425
ԿՈՐՈՎ «կորով, կտրիճություն՝ քաջություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «արթնացնել» (անմիջական նախաձեւ՝ *gor-eu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորովի, կորովել, կորովութիւն, կորովախաւս, կորովաբան, կորովաձիգ, կորովամիտ, արդարակորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jā-gr-wams «կայտառ, եռանդուն»
հ. հնդկ. jagarūka «արթուն, կայտառ»
հ. իսլ. karskr «աշխույժ, առույգ»