Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 41 / 186
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ II «խրոխտ, հպարտ, ահավոր, սարսափելի»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ սողդ. vure (γwrk) (թերեւս) «խրոխտ, հպարտ, մեծամիտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 580-581) միացնում է գոռ «գոչյուն» բառի հետ։ Կապ ունի՞ արդյոք սրա հետ գոռոզ «խրոխտ, հպարտ, ամբարտավան» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռական, գոռումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. garkha «ծանր. պատվարժան, ակնածելի»
ավ. geura
հ. հնդկ. gurú «ծանր»
Մատենագիտություն
Ջահ. None; ՀԱԲ 580-581
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ III «մահմեդականի գերեզման»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրսկ. gor
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌԵԼ II «հնդկահավ»
Ստուգաբանություն
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶ (-ի, -ից, -աց) «հպարտ, խրոխտ, բռնակալ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը (տե՛ս), որի համար մենք ենթադրել ենք իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձեւի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» եւ կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերեւս կրկնավոր են, եւ նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոզութիւն, գոռոզանալ, գոռոզաբար, գոռոզասաստ
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԳ «գորգ, խալի»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uorgh- կամ *uork-)
Փոխառության աղբյուր՝ խեթ. kurka (քիչ հավանական է) «ծածկոց (՞)»
Կապ ունի՞ արդյոք խեթ. kurka «ծածկոց (՞)» բառի հետ որպես փոխառություն: Քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *uer- «պտտել, ոլորել» արմատից (*uorgh- կամ *uork- > գորգ ՞՝ որպես «հյուսվածք, գործվածք»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորգագործ, գորգագործարան, գորգավաճառ, ուղեգորգ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 313
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՐՈՎ (-ոյ) «գորով, սեր, խանդաղատանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *guher- «ջերմ, տաք» (անմիջական նախաձեւ՝ *guhor-ou-i-, *guher-ou-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորովալիր, գորովեմ, գորովագին, գորովանք, դյուրագորով, մաքրագորով, հոգիագորով, քաղցրագորով, մայրագորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. garrewingi «կրքոտ, ջերմ»
հ. խոլ. gor (garwa) «պատրաստ, կատարյալ»
հ. սլավ. žezavyj «ջերմ, տաք»
լիտվ. garas «շոգի, ուժեղ ցանկություն»
լիտվ. garuoti «շոգիանալ. ուժգին ցանկանալ»
ռուս. горевать «վշտանալ»
Մատենագիտություն
Ջահ. ԲԷՀ 90-91
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԲ (-ոյ, -ի, ուշ՝ նաեւ -օք) «հոր, փոս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արամ.-ասոր. gubba(ā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գբացի, գբեցի, կրագուբ, զագրագուբ
Մատենագիտություն
H. AG 302; Աճ. ՀԱԲ 586; Ջահ. ՀԼՊ 456
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԹ (-ոյ) «գութ, գթություն, սեր, փափագ, աղաչանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghedh- «միավորվել, սերտ կապված լինել, իրար հարմարվել» (անմիջական նախաձեւ՝ *ghōdh-to-)
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *ghou- «ընկալել, ուշադրություն դարձնել» արմատից՝ *ghou-to- > գութ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթալ, գթութիւն, գթալի, գթած, գթածագոյն, գթածագործ, բազմագութ, գորովագութ, բարեգութ, մեծագութ, յաճախագութ, անգութ
Նոր՝
գթաշարժ, գթաշարժութիւն, գթատատ, գթասիրտ, գթասրտութիւն, գթոտ, անգթօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. gōrs
հ. անգլ. gōd
հ. վ. գ. guot
գ. gut «հարմար, լավ»
հ. սլ. ugožditi «սիրաշահել, դուր գալ»
ռուս. выгода «օգուտ»
լատ. faveō «լավ վերաբերվել, գթասիրտ լինել, նպաստել»
հ. իսլ. gā «ուշադրություն դարձնել, հոգալ, հոգ տանել» (*gāwon)
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ II «վարդ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. gul
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլվարդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼԻՍԱՊԱՀ «(ց)այգածաղիկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. gul-i-sabāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588