Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 409 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱՆՈՆ «մակեդոնական կանացի մի զգեստ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. καρηνον (թերեւս) «գլուխ»
Եթե գլխաշոր է, ապա, թերեւս, կապ ունի հուն. բառի հետ
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱՊ (-ի) (կարափ) «կարապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «խոխոտ ձայն արձակել» (անմիջական նախաձեւ՝ *gorǝb-)
ծագում է «խոխոտ ձայն արձակել» արմատից
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՊԵՏ (-ի, -աց (°)) «առաջնորդող, առաջնընթացիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարապետել, կարապետութիւն, կարապետական, կարապետային
Նոր՝
նախակարապետ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՍ (ուշ՝ -ոյ, -ի) «կարաս», կարաս-«կահույք, կահկարասի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ուրարտ. xaraci (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞) (թերեւս)
թերեւս փոխառութիւն ուրարտերենից, որտեղից փոխառուած պետք է լինեն նաեւ ագուլ. xaraci, կուր. xarace, լակ. xarazi: Սակայն հնարաւոր է նաեւ փոխառութիւնը իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարասի, կարասեկիր, կարասապան, գինեկարաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaláça
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546; Olsen, NBA 887
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆ (կարեւան, ուշ՝ կարուան, քաւրվան) «քարավան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kāravān
Աղբյուր՝ մ. պ. kārvān
Աղբյուր՝ պ. kārvān
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարաւանապետ
Մատենագիտություն
H. AG 167; Աճ. ՀԱԲ 547
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆԴ «անակուշտ, կողատակ, գոտկատեղ» կամ «զրահի կապ (գոտի)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -band (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից (հմմտ. -վանդ = -band), բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։ Ըստ Փերիխանեանի (МЭСДЯ 59)՝ կարաւանդ < *karan «կողմ, կող» + -band:
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԲ I «թխկի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. karb
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԲ II (տպագիր կապի) «ծովախեցգետին, կրաբ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάραβος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 547
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԲԱՆՈՑ «մի կշռաչափ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս կազմուած է փոխառեալ կարբ անծանօթ արմատից եւ -անոց ածանցից։
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԳ (-ի, -աց) «կարգ, հրեշտակախումբ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է։ Ըստ Հ. Բեյլիի (DKS 441)՝ վրաց. kargi «լաւ» բառի հետ (*karg) (վերականգնում է խոտ.-սակ. hamgalj «հաւաքել» ձեւի հիման վրայ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարգել, կարգալից, կարգաւոր, կարգաւորութիւն, կարգիչ, դասակարգ, ծննդակարգ, ժամակարգութիւն, յառաջակարգ, յարակարգել, շնորհակարգութիւն, բարեկարգ, գլխակարգութիւն, զրուցակարգութիւն, անկարգ
Նոր՝
կարգադրել, կարգադրիչ, կարգազուրկ, կարգախօս, կարգապահ, կարգապահական, կարգապահութիւն, անկարգապահ, գիտակարգ, օրակարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. kargi «լաւ»
խոտ.-սակ. hamgalj «հաւաքել»
Մատենագիտություն
DKS 441