Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 408 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԵՓ (-ի) (խլէֆ, խլաֆ) «հոտաւետ ուռի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xilāf
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԵԶ (բրբ. նաեւ՝ «խխունջ») «մողես»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *khōleig'h-) *k > *kh անցմամբ
Քիչ հաւանական է նաեւ ծագումը սեմական աղբիւրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլեզագի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκώληξ «որդ»
լատ. coluber «փոքր օձ»
ասոր. xlezōnā
արաբ. halazun «խխունջ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԵՄՍ (խլեմս, կլեմս) «բաժին» (բառարանային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλίμα «աշխարհամաս, երկրամաս, եղանակային (կլիմայական) գօտի»
Փոխառութիւն՝ հուն. κλίμα «աշխարհամաս, երկրամաս, եղանակային (կլիմայական) գօտի» (>արաբ. iqlīm)։
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻԿ «անզօր, տկար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «չորանալ, ցամաքել» (անմիջական նախաձեւ՝ *khēl-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκελίφρος «չորացած, նիհարած»
հ. շվեդ. skäll «նիհար, բարակ, անհամ»
մ. վ. գ. hel «թոյլ»
մ. վ. գ. hellec «հոգնած»
լատվ. kàlss «նիհար»
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻԿ-Ք (խլին-ք, -ամբք, խլնիք) «խլինք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «բծերի, գորշ եւ սեւ գոյների նշանակման համար» (անմիջական նախաձեւ՝ *khēl- (+ -իկ), *khēl-no-, *khēlniio-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalana «բիծ, կեղտ»
հուն. κελαίνος «սեւ»
հ. վ. գ. huiwa «խոնաւութիւն, տիղմ, ջրի կեղտ, ցեխ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 119
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻՆԴ «բոյսի պալար, կոճղէզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *kh(ē)lendh- կամ *kh(ē)lent-) *k > *kh անցմամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κυλίνδω «գլորել» (ատտ. κυλινδέω)
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻՐՏ «խլրտում, շարժում, երերում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khēl-) *khēlidro- > խլիրտ ՞
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրտել, խլրտական, խլրտումն, անխլիրտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaláyati «քշում է»
հուն. κέλλω «քշել (ափ)»
հուն. κλονέω «քշել, շարժել»
հուն. κλόνος «իրարանցում, խլրտութիւն»
լատ. celer «արագաշարժ»
լատ. celeber «բազմամարդ, աշխոյժ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼՈՒՐԴ (-ի, -ից) «խլուրդ, դաշտամուկ»
Անստույգ
Աղբյուր՝ ասոր. *xulda «խլուրդ»
Գոհացուցիչ չեն ինչպէս հնդեւրոպական, այնպէս էլ ասորական ծագման վարկածները. առաջին դէպքում ուշադրութեան արժանի է համեմատութիւնը սլաւ. *kroto «խլուրդ» (ռուս. крот) բառի հետ, բայց չի վերականգնւում գոհացուցիչ նախաձեւ. երկրորդ դէպքում համարւում է ասորական փոխառութիւն՝ *xulda* «խլուրդ» (Աճ. ՀԱԲ 2, 374), բայց չի բացատրւում *ր*-ն, ուստի հնարաւոր աղբիւր է համարում ասորական բարբառային մի ձեւ (հմմտ. xaldūdā համիմաստ բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրդենի, խլրդնի
Նոր՝
խլրդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլաւ. *kroto «խլուրդ» (ռուս. крот)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼՊԼՏԱԼ (բբ) (ԲՀ՝ խալպտալ) «խայտալ, թռչկոտել, թայտալ, շարժվել, զեռալ» (բառարանային)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *kēl- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ */խլ-) կրկնաւոր կազմութիւն
կրկնաւոր կազմութիւն՝ */խլ- արմատից (հմմտ. բրբ. խլվլալ), որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *kēl- արմատից՝ *khēl > խլ- (՞)
Տե՛ս նաեւ
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԽԵԼ (-իլ) «ծակել»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխումն