Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 406 / 552
Ո-
(ոյր, ում, ում(մ)է, ոյք, -ոյց)
«դերանվանական հիմք, որից կազմված են հարցական նաեւ ուրիշ դերանուններ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷo-
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոմն,
ոք,
ումպետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kāh, kā «ո՞վ»
հ. պ.
ka «ո՞վ»
հուն.
κώς «ինչպե՞ս»
Մատենագիտություն
H. AG 481;
Աճ. ՀԱԲ 548
ՈԲՈՂՈԶ
«հունական դրամ եւ կշռաչափ (1/6 դրախմա)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀβολός
Մատենագիտություն
H. AG 386;
Աճ. ՀԱԲ 549
ՈԳՈԶԵԼ
(ոյոզել)
«վրեժ ունենալ, նախանձել»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ ոգորիլ բայի հետ (հմմտ. տկլոզ-տկլոր):
Տե՛ս նաեւ
ՈԳՈՐԻԼ
«կռվել, մարտընչել, դիմակայել»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է -որ վերջածանցով եւ ոգ- արմատով, որ հազիվ թե կապ ունենա հ.-ե. *seu- «ծռել, կտրել, քշել» արմատի հետ (*sou-nq-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգորական,
ինքնոգոր
ՈԶՈՏՆ
(-ան)
(«?»)
«?»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոզոտանահմայ
ՈԶՈՐ
«ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄσχος
մ. պ.
azg «ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ
ՈԶՈՒՄՆ
«թեզան»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է -ումն վերջածանցով` *ոզ- անծանոթ արմատից, որ հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *pag «ամրացնել» արմատի հետ` *-o- ձայնավորմամբ:
ՈՒՌՈՆ
«փիթենածաղկավոր մի բույս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. halluru(m)
(թերեւս)
սեմական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոռոնացեալ,
ոռոնաձեւ,
ոռոռ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 459, 470
Տե՛ս նաեւ
ՈԼՈՐ
«ոլորք, ոլորվածք, գալար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«ոլորել, պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *loro-)
որից նաեւ հայ. լար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոլորտ,
ոլորել,
ոլորակ,
ոլորակել,
ոլորան,
ոլորուտ,
ոլորուն,
ոլորապտույտ,
ոլորտանալ,
քաջոլորտ,
մթնոլորտ,
լուսոլորտ
Տե՛ս նաեւ
ՈԽ
«ոխ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոխանալ,
ոխակալ,
ոխաթափ,
ոխերիմ,
ոխրիմ,
ոխութիւն,
չոխակալ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։