Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 404 / 552
ՇՊԱՐ
(-ի, -աց)
«շպար, սնգույր»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šappir
«գեղեցկանալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շպարիլ,
շպիրիլ,
շեպարել,
շպարանկար,
շպարանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
ՇՊԵՏ
(շշպետ)
«հովիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šupat
Աղբյուր՝ հին fšupati
fšupana ձեւից է šuban, որից էլ թրք. çoban, չոբան:
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
çoban «չոբան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
ՇՊՈՌՆԵԼ
«հրել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skeub-
«նետել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *skhub-)
նույնը բ. շպրտել բայի հետ, որոնց համար կարելի է ենթադրել շուպ- արմատ
ՇՌԱՅԼ
«շռայլ շռայլություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«ցատկել, շուրջը ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *skher-s-)
-այլ ածանցով
*-այլ* ածանցով. (հմմտ. *մռայլ*), որտեղից նաեւ *ցիր*.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շռայլել,
շռայլություն,
շռայլական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kirati- «ցանում է, շաղ է տալիս, թափում է, նետում է, շպրտում է»
մ. վ. գ.
schrren «ցատկեցնել, ցրել»
Տե՛ս նաեւ
ՇՈՒԻՆԴ
«շռինդ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն. հմմտ. շռինդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 543
ՇՈՒՆՉ
(շնչոյ, առնչոյ)
«շունչ»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնչանն,
շնչան,
շնչեցուցանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 543
ՇՏԱՄԲԱԿ
««ճիվաղ» (բբ)»
Ծագումն անհայտ է
(փոխառություն իրանական աղբյուրի՞ց)
ՇՏԱՊ
(շտամբ)
(-ից, -ից)
«շտապում, աճապարանք, խուճապ, շտապ, արագ, շուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *štap
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտապել,
շտամբաձայնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
*štap
Մատենագիտություն
H. AG 215;
Աճ. ՀԱԲ 544
ՇՏԵՄ-
(շտեմ-, յիշտեմ-)
(-ի, -աց)
«մթերք»
Ծագումն անհայտ է
(իրանակա՞ն)։ Հանդիպում է միայն իրանական ծագման -արան ածանցի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտեմարան,
շտեմարանալից,
շտեմարանել,
շտեմարանապետ,
շտեմարանապան
ՇՏՐՊԱԼԱՆԳ
«ընձուղտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական ušturalang
բաղադրված է uštur «ուղտ» եւ palang «ինձ» բառերից
Մատենագիտություն
H. AG 215;
Աճ. ՀԱԲ 544
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։