Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 404 / 919
ԿԱՌԱԲՈՍ
(կառաբույս)
«ծովախեցգետին»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάραβος
«ծովախեցգետին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528
Տե՛ս նաեւ
ԿԱՌԱԳՈՅԺ
«բերանակապ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ԿԱՌԱՀԱՍ
«շնակռիվ»
(ԲՀ՝ «կագշան»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղադրյալ բառ է, որի հաս-ը կարող է լինել հասանիլ բայի արմատը։
ԿԱՌԱՆ
I
«հաստ բոկ, պարան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qarān
«հաստ բոկ, պարան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529
ԿԱՌԱՆ(Չ)
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«ողբ, ճիչ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառա(ն)չել,
կառաչյուն,
կառաչումն,
մագակառաչ
ԿԱՌԱՓՆ
-ին, -ունք, -անց (կառափ-)
«գլուխ, գանգ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ger-p(h))
-ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ -ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառափնատել,
կառափնիչ,
նրբակառափն,
կառափել,
կառափետող,
կառափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
garbis «լեռ» ((*gerb->))
հ. հնդկ.
grapsa «փունջ, խուրձ» ((*gerbh>))
ԿԱՌԿՈՒՌ
«հաճախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gr-s)
Հնարավոր է կապը հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ՝ *gr-s > կառ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra «կուլ գալ, ոլորվել»
Տե՛ս նաեւ
ԿԱՌՆ
I
«թաղիք»
Ստուգաբանություն (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ կառկուռ «հաճախ» բառը (տե՛ս)՝ սկզբնական «խիտ» ընդհանուր իմաստից։
Տե՛ս նաեւ
ԿԱՌՆ
II
«բարախ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
հ.-ե. արմատ՝ *k'er-
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Աղբյուր՝ պ. kari, karah
(թերեւս)
«կեղտ»
Աղբյուր՝ մ. պ. karic
(թերեւս)
«աղբ»
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից՝ հնդեւրոպական *ker- (եւ *k'er-) արմատից, որտեղից՝ պ. kari, karah «կեղտ», մ. պ. karic «աղբ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառնաջուր
ԿԱՌՆ
III
-ին
«փուշ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառնափուշ,
կառնուտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։