Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 403 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՈՒԶ «կալի մնացուկ»
Բնաձայն (թերեւս)
թերեւս կրկնավոր ձեւ, որ կապված է խուզ- (խզել) բայահիմքի հետ։ Անհավանական է խմուձ-ի միջնորդությամբ կովկասյան ծագում ենթադրելը։
Տե՛ս նաեւ
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՐԱԿ (խզբակ ծաղիկ կապակցության մեջ` ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի) (խզբած) «ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. xazrā (՞) (կապ ունի՞) «կանաչ»
Այս դեպքում ի՞նչ է նշանակում խզբած տարբերակը:
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶԵԼ (խուզ) «պոկել, կտրել, խուզել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēu- «կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել» (անմիջական նախաձեւ՝ *khu-gh-) ձայնդարձային ձեւ
որտեղից նաեւ` խուզել ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խզումն, խզելի, խզտել, խզրատել
Տե՛ս նաեւ
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՐԱՏ «համր, անլեզու (?)»
Անստույգ (՞)
Արդյոք չի՞ կազմված խզր- (°) արմատից` -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԹ (խեդ) «խղճի խայթ, խիթ, փորացավ, խեթ նայվածք, ոխ, արգելք, հրում»
Բնիկ հնդեւրոպական
Խայթ արմատի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիթալ (-ել), անխեթ, բռնխեթ
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԺ (խիժ, խեճ) «խեժ, թանձր հյութ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khei-gh-) k>kh անցմամբ
որպես «ծառից անջատված»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զագիխեժ, խեժուկ (խեզ)
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. skiesti (skiedžiu) «նոսրացնել, ջրիկացնել» (*-d աճականով լիով.)
ռուս. цедить «քամել»
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԼ (խիլ «եզր» ԲՀ) «կողմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khei-lo-) k>kh անցմամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեշ «կողքին»
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՇ «կողքին, մոտ, «մի խեցեմորթ»»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *kheitio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշափառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. skaidan «բաժանել, անջատել»
հ. վ. գ. suida «սրի պատյան, բաժանում, սահման»
մ. վ. գ. scheit «բաժանում, ջրբաժան»
մ. վ. գ. schit «բաժանում, տարբերություն»
ռուս. щит «վահան»
ռուս. защитить «պահպանել»
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐԱՆԴԵՄ «բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր (Թերեւս) «բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ (Թերեւս) «-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐՊՈՒԵ «հիլ, փոքր կակուլա, փոքր կարդամոն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xīrbūyü < արաբ. xirbavva
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362-363