Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 402 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 695, սյունակ 1 Էջ 695
ՍՏՈՂՈԳԻ «կցուրդ սաղմոսերգութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στιχολογία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստողոգիական
Մատենագիտություն
H. AG 381; Աճ. ՀԱԲ 277
Էջ 695, սյունակ 1 Էջ 695
ՍՏՈՅԳ -ի, -աց, -ին «ստոյգ, արդար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *steuwa- «լինել» (անմիջական նախաձեւ՝ *es-)
թերեւս արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստուգել, ստուգաբան, ստուգարք, ստուգաբանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. истый «իսկական, ստոյգ»
ռուս. истовый «իսկական, ստոյգ»
Էջ 695, սյունակ 1 Էջ 695
ՍՏՈՐ -ի, -ից, -եւ «տակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *post- «անմիջապես հետո» (անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին, գետնաստոր, ստորնեայ
Նոր՝
ստորանալ, ստորոտ, ստորացում, ստորաքարշ, ստորացուցիչ, ստորաբաժանել, ստորագրել, ստորադասել, ստորակետ, ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. posterus «հետագա»
հուն. ύστερος «վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՐԻ «ստորին, ոստայնանկի գլան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster- «պինդ առարկա» (անմիջական նախաձեւ՝ *storia)
«պինդ առարկա» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերստորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στείρα «նավի առաջագերան»
հ. վ. գ. storro «կոճղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈ(Ր)ՓԱՅ «նվաստ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՒԱՐ (ուշ՝ -ի, -աց) «ստվար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stau-ro- «կանգնել, դնել»
«կանգնել, դնել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 4, 279) բխեցնում է նույն արմատից ծագող մ. պ. stavar «թանձր, հաստ, ստվար» բառից որպես փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստուարանալ, ըստուարութիւն
Մատենագիտություն
Pok. IEW 603-609; Աճ. ՀԱԲ 279
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՒԳՆ (ստոք(ս) «որկոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ ունի *stomen «բերան» հիմքի հետ, որին հանգեցվում են նաեւ հուն. στόμαχος (*gio-ով) «ստամոքս», στόμα «բերան» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στόμαχος «ստամոքս» ((*gio-ով))
հուն. στόμα «բերան»
Մատենագիտություն
Pok. IEW 648
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՒԵՐ (-ի, -աց) «ստվեր, ուրվական»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստուերացուցանել, ստուերանի, ստուերագիր, ստուերած, ստուերական, ստուերանիստ, անստուեր, նսեմաստուեր
Նոր՝
ստուերախիտ, ստուերաշատ, ստուերոտ
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՏՐՈՒԿ «ստրուկ, գերված կամ գնված ծառա»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *strug- «պինդ, կարծր, խիստ» (անմիջական նախաձեւ՝ *strug- *ter-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստրկութիւն, ստրկանալ, ստրկել, ստրկացուցանել, ստրկագին, ստրկածին, ստրկասէր
Նոր՝
ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ, ստրկատէր, ստրկատիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ. struggle «ջանք թափել, պայքարել»
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՐԱՀ -ի, -ից «սրահ, վարագույր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *srāh
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրահանգ, սրահակաճ, սրահակունք, ընդարձակասրահ, երեքսրահակ
Նոր՝
թատերասրահ, խաղասրահ, ճաշասրահ, նախասրահ, պատկերասրահ
Մատենագիտություն
H. AG 382; Աճ. ՀԱԲ 282