Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 401 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂՃ (խեղտ) «ձեւ, տեսք, կազմ, կատարելություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kelg- «ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք» (անմիջական նախաձեւ՝ *khelg-)
բխում է *kelg- «ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք» արմատի *khelg- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխեղճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. celg «նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ. hylc «ծռում, ոլորք»
լեհ. chołgacsię «սողալ, սահել, քարշ գալ»
Տե՛ս նաեւ
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂՃ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՃԵՊ (կեճեպ, կճեպ, այլեւ, թերեւս, փեճեկ, փեճոկ, փոճոկ) «կճեպ, կեղեւ, պատյան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *s(k)h)ed-) o-ձայնդարձ
Հնարավոր է ծագումը հնդեւրոպական *s(k)h)ed- «ճեղքել, ցրել» արմատից (Պետերսոն), որտեղից հայ. շերտ (*skhedri-), այլեւ հնդկ. skhádatē «ճեղքում է»... մանավանդ որ *s(k)h)ed-ը ծագում է *sek- «կտրել» արմատից, որից ծագում է նաեւ *skend- «պոկել, անջատել» հիմնաձեւը, եւ որից ծագում են հայերենին մոտ իմաստներով բառեր։ Աճառյանը բերում է քարթվելական զուգահեռներ (վրաց. xečbi, ճան. xečepa, մեգր. sepčo), բայց չի լուծում այն հարցը, թե որն է որից փոխառել: Վերեւում տրված ստուգաբանության դեպքում հայերենն է քարթվելական ձեւերի աղբյուրը, մանավանդ որ հայերենում առկա է խ/կ հերթագայությունը, ինչպես խեղ եւ կաղ արմատների դեպքում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. skhádatē «ճեղքում է»
լիտվ. skedervà «բեկոր»
հ. հոլ. ceinn «թեփ, թեփուկ, կճեպ, պատյան, կեղեւ»
մ. բրետ. quenn «կաշի»
բրետ. kenn «թեփ»
բրետ. ken «կաշի»
հ. բրետ. skant «թեփ»
հ. բրետ. skān «կեղեւ»
հ. վ. գ. scinten «քերթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 358; Ջհայկյան, ՕԻԱՊԱՅ 112
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՆԵՇ (խենեշ, խենեշ) «թուլամորթ, մեղկ, գոփ, շվայտ, վատ, զազիր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ken- «քերել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *khen-eskh-)
Բնիկ հնդեւրոպական` *khen-eskh-` *ken- «քերել, տրորել» արմատից: Եթե ճիշտ է այս ստուգաբանությունը, ապա վրաց. xeneši «վատ, զազիր, անպիտան» բառը փոխառություն է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենեշանալ, խենեշութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. hnasqus «թույլ, փափուկ, քնքուշ»
հ. անգլ. hnesce «փափուկ, փափուկ, թույլ»
հ. վ. գ. (h)nascōn «վայելել»
հուն. κιναιδος «անառակ, գոփ, շվայտ մարդ»
Մատենագիտություն
Ջհայկյան, ՕԻԱՊԱՅ 112
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՆԹ (խենդ) «խենթ, հիմար»
Ծագումն անհայտ է
Քիչ հավանական է կապը *skēth- «վնաս» (այստեղից` խաբել եւ խաբարել բայերը) արմատի հետ` որպես սրա ռնգային ձեւ: Քիչ հավանական է նաեւ կապը *kwenth- «տանջել, համբերել» բայերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենթական, խենթանալ, խենթութիւն, խենթուկ
Տե՛ս նաեւ
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՇ «դյուրին»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՇԱԿ ««ազնիվ ձի, նժույգ» (ըստ ԱԲ-ի) կամ «քուռակ» (ըստ ՀԱԲ-ի)»
Ծագումն անհայտ է
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՏԵՐ «բեկոր, մնացորդ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Բաղադրություն` խեշտերանք (հավաք.): Թերեւս կապ ունի բրբ. խշուր եւ խոշոր բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշտերանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359, 395
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՉ (խիչ՞) «կուտ» կամ «խաղողի մնացուկ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք խոշ, խաչ բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՉԱՓԱՌ «խեցգետին»
Ծագումն անհայտ է
Տե՛ս խէչ եւ փառ:
Տե՛ս նաեւ