Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 401 / 919
ԿԱՇԱՌ
(-ոյ, -ի, -աց)
«կաշառք»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադերեն kašu(m)
(Քիչ հաւանական է)
«նուիրել»
Քիչ հաւանական է կաշ-ն անջատել եւ դիտել որպէս փոխառութիւն ակկադերենից՝ kašu(m) «նուիրել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշառել,
կաշառաբեկ,
կաշառագնաց,
կաշառակուրծ,
կաշառառու,
կաշառանալ,
անկաշառ,
կաշառակեր,
կաշառակերութիւն
ԿԱՇԻ
(-ւոյ, -եաց)
«կաշի, մորթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. kūšu
(թերեւս)
«կաշի»
Փոխառութիւն թերեւս սեմական աղբիւրից (սա էլ՝ սումերերենից): Աճառյանը (ՀԱԲ 2, 518) սրան է միացնում նաեւ արաբ. qaš' «չորանալ» արմատից ծագող qašā'a «մի կտոր չորացած կաշի», qaš'a «չոր մորթ» եւ այլ բառեր, որոնք ակկադ. բառի հետ կապ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշռանալ,
կաշեայ,
հաստակաշի,
եաթնեկաշնեան,
կաշեգործ,
կաշեգործութիւն,
կաշեկազմ,
կաշեղէն,
կաշեպատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
ԿԱՇԿԱՆԴԵԼ
«ամուր կապել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կրկնաւոր կազմութիւն, որի բուն արմատն է կանդ. քիչ հաւանական է սրա ծագումը հնդեւրոպական *gen- «սեղմել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաշկանդում,
անկաշկանդ
ԿԱՇՀՄԱՐ
(սխալմամբ՝ կալհմար)
«իշավարունգ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qiššā-al-himār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 519
ԿԱՉԱՂԱԿ
(կեչեղակ)
«կաչաղակ, անձեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kajāla
Աղբյուր՝ քրդ. kaǰele
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաչաղել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 519
ԿԱՊ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց)
«կապ, վանն, կախարդանք, տտիպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghabh-
«բռնել, վերցնել»
(անմիջական նախաձեւ՝ *kap-)
հնարավոր տարբերակիչ
հնդեւրոպական` *ghabh- «բռնել, վերցնել» արմատի (կա նաեւ *gabh-) հնարավոր տարբերակիչ` *kap- համիմաստ արմատի կողքին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապել,
կապակցել,
կապանք,
կապարան,
կապանարան,
կապան,
կապակոշի,
կապակոտոր,
բազմակապ,
երկաթակապ,
բադակապ,
լեզուակապ,
ծնկակապ,
շաղկապել,
շղթայակապ,
կամարակապ,
հոյակապ,
կապնդեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
habēnā «փոկ, սանձ» (habeō «պահել»)
գալլոռոմ.
*gabella «խուրձ, փայտերի կապոց»
ԿԱՊ
II
«նախդիր, շուրջառ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. cape
ԿԱՊԱԼ
(-ոյ, -ի, -աց)
(ղապալ, խապալ)
«կապալ, վարձակալություն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qabāla
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապալառու,
կապալատու,
կապալատուր,
կապլվոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
ԿԱՊԱԿ
(կապեկ)
«կարճ վերարկու, կարճ կապա»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. kepek < կազմված է պ., արաբ. qabā ձեւից, որից` հայ. կապայ
թրք. kepek (< կազմված է պ., արաբ. qabā ձեւից, որից` հայ. կապայ)։
Տե՛ս նաեւ
ԿԱՊԱՅ
(կովա)
«մի տեսակ զգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qabā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապակար,
կապանի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։