Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 400 / 552
ՇՇՈՒԿ
«վտանգի ձայն, շշուկ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն՝ -ուկ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնաշշուկ,
մահաշշուկ,
անշշուկ,
չարաշշուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 527
ՇՇՈՒՆՋ
«շշունջ»
Բնաձայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շշնջել,
շշնջիւն,
շշնջումն,
անշշունջ,
գաղտնաշշունջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528
ՇՈԳ
(ուշ՝ -ոյ)
«շոգ, տոթ, ճառագայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eu-
«լուսաւորել, լուսաւոր»
(անմիջական նախաձեւ՝ *k'uogh-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'uogh- *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» արմատից, որից նաեւ շուք, շող, նշոյլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգի,
շոգանալ,
շոգալիք,
շոգխաշել,
շոգեակ,
շոգետեսակ
Նոր՝
շոգեկաթսայ, շոգեմակոյկ, շոգեմեքենայ
շոգեկաթսայ, շոգեմակոյկ, շոգեմեքենայ
Տե՛ս նաեւ
ՇՈԳՄՈԳ
(ուշ՝ -ի, -աց)
«բանսարկու, քսու, բամբասող, շողոքորթ»
Ստուգաբանություն (թերեւս)
Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ ինչ-որ շոգ արմատից, որ հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *skeu- «գցել, հալածել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգմոգել,
շոգմոգութիւն
ՇՈՀԱՆԱԼ
«ճեմել, ման գալ, հարձակուել, վնասել»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անյայտ է (իրանականա՞ն)
ՇՈՂ
I
(ուշ՝ -ի, -ից, -ոյ)
«շող, շողուն, լուսաւոր, փայլուն, տաք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eu-
«լուսաւորել, լուսաւոր»
(անմիջական նախաձեւ՝ *k'olo-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'olo- *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» արմատից, որից նաեւ նշող, նշոյլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողալ,
շողանալ,
շողատոր,
շողային,
շողափայլ,
շողկատարուցանել,
շողշողիլ,
շողշողենի
Նոր՝
շողշողուն, ամպաշող, լուսաշող
շողշողուն, ամպաշող, լուսաշող
Մատենագիտություն
Pok. IEW 594;
Աճ. ՀԱԲ 529
Տե՛ս նաեւ
ՇՈՂԱԽ
««մի հիւանդութիւն» (բբ)»
(բժշկական)
Ստուգաբանություն
Աճառեանը (ՀԱԲ 3, 530) հնարաւոր է համարում մեկնել որպէս շող-ախտ «ջերմախտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։