Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔՐՔՈԵՑՈՒՑԱՆԵԼ
«կուտակել, դիզել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՑԻՄ
«եղունգի կողքից աճած աւելորդ մաս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՔՈՒԵԼ
(ԲՀ)
«վազել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՖԱՅԼԵԼ
«դատը տանուլ տալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. faillir
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
ՖԱՆՈՍԵԼ
«կոկել, ողորկել (կարասը՝ ձյութելուց առաջ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φανός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
ՖԼԵՀԻԼ
«աճել, զարգանալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. falāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
-ԱԳԱՐ
«աչագար, գլխագար, լեզուագար, խելագար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *gar
«ցավ, հիվանդություն»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -գար բաղադրիչից՝ բարդության երկրորդ բաղադրիչ -> ածանցակերպ -> ածանց անցմամբ։ գար «ցավ, հիվանդություն» արմատը (հմմտ. զարիլ «ցավել», զարադութիւն «աղիքի հիվանդություն, փորհարինք») իրանական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աչագար,
գլխագար,
լեզուագար,
խելագար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
gaδa
«փչացում, կործանում, աղետ»
հ. հնդկ.
gada-
«հիվանդություն»
Մատենագիտություն
Ջահուկյան 1987
-(Ա)ԳԻՆ
«գորովագին, դիւրագին, հիւանդագին, մոլեգին, կաթոգին, ուժգին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -gēn
Այս ածանցը հանդես է գալիս ինչպես միայնակ, այնպես էլ -ա- հոդակապով եւ -ո- հիմքային տարրով։ Հայերենում տարածվել է իրանական փոխառությունների միջոցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորովագին,
դիւրագին,
հիւանդագին,
մոլեգին,
կաթոգին,
ուժգին
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։